Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Երեխաների պաշտպանության օրվան նվիրված բարեգործական ծրագրի ավարտը

06.07.2017 | 08:32

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված բարեգործական ծրագրի ավարտը կայացավ Վարդաշենում գտնվող անտունների կացարան և Խարբերդի մանկատուն այցելությամբ:

Վարդաշեն այցը նախաձեռնել էր բարերար Կարեն Զաքարյանը, իսկ Խարբերդի մանկատուն այցելությունը կազմակերպվել էր Էրեբունու տարածքային բաժանմունքի երկրապահների, բաժանմունքի նախագահ Նունե Մանուկյանի կողմից: Նախաձեռնությանը միացել էին նաև aad.am կայքի խմբագրակազմը, երիտասրադ երկրապահները, բարերար Կարեն Զաքարյանը: Հյուրերը փոքրիկներին հանձնեցին քաղցավենիքով լի տոպրակներ, գրենական պիտույքներ, խաղալիքներ:

Համերգային գեղեցիկ ծրագրով հանդես եկան Էրեբունու <<Խաղաղության աղավնիներ>> ժողգործիքների սաները:

Խարբերդի մանկատանն այժմ բնակվում է մոտ 240 երեխա: Մտավոր եւ ֆիզիկական արատներով այս երեխաները մինչեւ վեց տարեկանը ապրում են Գյումրու մանկատանը, այնուհետեւ, տեղափոխվում են Խարբերդ։ Մանկատան տնօրենը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, նշեց, որ իրենց համար ոգևորիչ է երեխաներին տեսնել ուրախ ու բարձր տրամադրությամբ: 

  

  

Print Friendly
Facebook