Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կարինե Օհանյանի հաղթարշավը շարունակվում է

02.07.2017 | 08:33

Սիրված երգչուհի բելգիահայ Կարինե Օհանյանը շուտով կթողարկի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է ԱՄՆ-ում և Բելգիայում: Տեսահոլովակի պրեմիերան կկայանա սեպտեմբերին: Երգի հեղինակը Կարինեն է և այն անվանել է <Սեր թե՞ անեծք>: Այս երգով Կարինեն իր խոսքն է բարձրացնում հաջողակ կանանց համար և հույս հայտնում, որ մի գեղեցիկ օր տղամարդիկ կհամակերպվեն ու կընդունեն կնոջ գործունյա տեսակին:

Առաջիկայում Կարինեն ամուսնու՝ երգիչ, ազգությամբ հույն Ջեյսոնի հետ կժամանի Հայաստան:

Հիշեցնե՛նք, որ սիրված երգչուհի հայտնի է նաև իր բարեգործական ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք շուրջ 6 տարի է իրականացնում է <Եռամիասնություն հանուն զարգացման> Հ/կ-ի և պաշտոնական aad.am կայքի միջոցով: Այս ընթացքում հարյուրավոր ընտանիքներ և հազարավոր մանուկներ արժանացել են տարաբնույթ օգնությունների: Այդ համագործակցությունը շարունակվում է մինչ օրս:

Հաջողություններ և հաղթանակներ ենք մաղթում աշխարհի կողմից սիրված հայուհուն, արժանի զավակին և շնորհալի երգչուհուն՝ Կարինե Օհանյանին: Թող բոլոր նախաձեռնությունները հաջողությամբ պսակվեն Աստծո կամքով և օրհնությամբ… 

Print Friendly
Facebook