Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Պատանի վիրտուոզ դաշնակահար Դմիտրի Իշխանովը հանդես կգա Երիտասարդական նվագախմբի հետ

28.06.2017 | 07:25

Ս. թ. հուլիսի 1-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա պատանի դաշնակահար Դմիտրի Իշխանովը (Մալթա)։ Նրան անվանում են դասական աշխարհի հրաշամանուկ։ Դ. Իշխանովը հանդես է եկել աշխարհի մեծ բեմերում։ Նրան հոտնկայս ծափահարել է ամենախստապահանջ հանդիսատեսը։

12-ամյա Դմիտրի Իշխանովը բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր է։ 2012 թվականին Ֆրանկֆուրտում կայացած դաշնակահարների միջազգային «Golden Key» մրցույթում առժանացել է առաջին մրցանակի, այնուհետև, հատուկ մրցանակ՝ Մալթայի «Violin & Friends» մրցույթում: «Citta di Barletta» մրցույթում՝ առաջին մրցանակ, փարիզյան «Flame» մրցույթում՝ երկրորդ և այլն:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը կկատարի Վարդան Աճեմյանի 3-րդ սիմֆոնիան լարային նվագախմբի համար, Դմիտրի Կաբալևսկու Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը (մենակատար՝ Դմիտրի Իշխանով):

Print Friendly
Facebook