Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Տոլմայի 7-րդ փառատոն. ազդակ աշխարհին

21.06.2017 | 06:47

Հայաստանում արդեն 7-րդ տարին է անցկացվում է Տոլմայի ավանդական փառատոնը։ Այս տարի փառատոնը հյուրընկալվել էր Արարատի մարզի Հնաբերդ գյուղում՝ Դվին մայրաքաղաքի պեղավայրի մոտակայքում: ‹‹Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման›› հկ-ն՝ նախագահ Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ, ամեն տարի՝ 2011 թվականից ի վեր կազմակերպում է այս համահայկական փառատոնը, որպեսզի աշխարհին ճանաչելի դարձնի հայկական ավանդական տոլման՝ իր բոլոր տարատեսակներով:

Հայկական երգ ու պարով ուղեկցվող փառատոնը հրաշալի հնարավորություն է ծանոթանալու տոլմայի ավելի քան 60 տարատեսակներին և դրանց պատրաստման առանձնահատկություններին: Ինչպես նշեց Սեդրակ Մամուլյանը, սա նաև հիանալի առիթ է համախմբելու հասարակության տարբեր շերտերին համահայկական մեծ տոնի շուրջ: Փառատոնին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ և զինծառայողներ։ ՀՀ Մշակույթի Նախարարության առաջարկով Դոլմայի համահայկական փառատոնը կշարունակի անցկացվել Հնաբերդ գյուղում:

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչ՝ Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1405870749495394

Print Friendly
Facebook