Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Շնորհակալագիր Նորք-Մարաշ վարչական շրջանի Շախմատի մանկապատանեկան դպրոցին

14.06.2017 | 06:43

Օրեր առաջ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի «Շախմատի մանկապատանեկան դպրոցը» Երևանի քաղաքապետ, Երևան քաղաքի Շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել է շնորհակալագրի արդյունավետ աշխատանքի համար: Նորք-Մարաշ վարչական շրջանի «Շախմատի մանկապատանեկան դպրոց»-ի փոխտնօրեն՝ Գևորգ Հարությունյանի խոսքով ՝ «Շնորհակալագիրը ավելի պարտավորեցնող է, որպեսզի յուրաքանչյուր պատասխանատու մարդ ավելի լավ աշխատի՝ համալրելով նոր սաներ, շնորհալի մարզիկներ, որոնք օժտված կլինեն ճկուն մտքով և բարձր զարգացվածությամբ»:

Հիշեցնենք, որ Նորք-Մարաշ «Շախմատի մանկապատանեկան դպրոց»-ի մեկ տարին դեռևս չի լրացել, սակայն իր ակտիվ գործունեության շնորհիվ գրանցում է դրական ցուցանիշներ և կարճ ժամանակում հասցրել է Նորք-Մարաշ վարչական շրջանում ստեղծել խելացի ու պատրաստված շախմատասերների:

Հուսանք, որ նմանատիպ խրախուսական պարգևները էլ ավելի ոգևորիչ կլինեն մարզասերների համար և կկարողանան գրավվել նորանոր բարձրունքներ:

Print Friendly
Facebook