Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հո՛ղ իմ, Զանգեզուր, զանգդ ղողանջիր, տուր հրամանը՝ լեռներիդ շարժվել…

01.06.2017 | 21:44

/Նվիրվում է Արմեն Արտեմի Վարդանյանի հիշատակին: 25 տարի առաջ այս օրը, շարժվելով հայրենի հողի կանչով, կապանցի երիտասարդն իր անունը գրեց  անմահների շարքերում/:

1935 թվականանին երիտասարդ Հովհաննես Շիրազն իր բանաստեղծություններից մեկում գրում էր. «Արտս հնձեմ, հնձեմ, հնձեմ ու հասնեմ Արարատին»: Շիրազյան այս տողերը փաստում են, որ արցախյան շարժումն իրականում ավելի երկար պատմություն ունի, քան այն, ինչ այսօր արձանագրում ենք:

1992Ã-ÇÝ պատերազմը թակեց նաև փոքրիկ Կապան քաղաքի դուռը ու քառասուն հազար բնակչություն ունեցող քաղաքի համար սկսվեց այն ծանր ու դառը իրադարձություններով լի շրջանը, որը դեռ երկար պիտի մնար կապանցու աչքերում ու հոգում:

Ազգի ոգին կերտում են ազգի պատմության ու հերոսների միջոցով: Բայց այդ հերոսներին պիտի ճանաչել, որպեսզի պատմության հաղթանակները շարունակական լինեն , պիտի պատմության փոշու տակից դուրս հանել մեր հերոսների  անունները ու գրել անմահության գրքում՝ մեր սերունդների հոգիներում անուն առ անուն…

Հունիսի մեկ.կեսօր, 1992թ. …Կապանյան կանաչ բնաշխարհի  հրապուրիչ հմայքը գերել էր մի ջահել զինվորի, ով իր ընկերոջ հետ թիկն էր տվել ծառի ստվերում, իսկ ընկերը՝ Աշոտը,  նման գեղեցկություն իր ծննդավայր Երևանում չէր տեսել…

-Տեսնո՞ւմ ես, Աշոտ, ինչ հրաշալի բնություն ունի իմ հայրենիքը, մի՞թե այս ամեն ինչը կթողնենք թուրքին:

-Չենք չողնի, չենք տա:

Իր հայրենիքի յուրաքանչյուր քար ու թփով, հող ու ջրով ապրող երիտասարդ զինվորը Արմեն էր, Արմեն Վարդանյանը, ով չէր սիրում խոսել իր սխրանքների մասին ու մի առիթով ասել էր . §Իմ մասին ոչ մի բան չեմ կարող ասել: Թողնենք §հետո¦-ին ¦: Իսկ այդ հետո-ն չուշացավ…

Բլրի վրա նստած՝ Արմենը լսում էր թշնամու գնդացրի տկտկոցը…§Կրակակետը պետք էր լռեցնել¦,- ոտքի կանգնեց Արմենը և ասաց, որ առաջադրանքը պատրաստ է կատարել: Չուշացավ նաև Աշոտի խոսքը՝ §Ես Արմենի հետ եմ¦…Գնդապետ Դմիտրի Բաղդասարյանը հրահանգավորեց տղաներին, վերջին ցուցումները տվեց: Հետախուզության վրա մոտ մեկ  շաբաթ էր կորցրել Արմենը: Բավականաչափ նռնակներ էր վերցրել, այնքան, որ երկու օր տևող մարտ կարողանա վարել: Նրանք բոլորն էլ գիտակցւմ էին, որ այստեղ ոչ մի հրազենի կրակոց չէր օգնի: Պետք էր կարկտահարել նռնակներով՝ շատ մոտիկ տարածքից:

Մարտից առաջ աղբրակի մոտ մի կտոր հաց կերան, շնորհավորեցին Աշոտի ծննդյան օրը և աղոթեցին Հայոց աշխարհի այսօրվա ու վաղվա  խաղաղության համար:

Ժամը 16-ին բոլորը գրավեցին իրենց տեղերը: Երկու ընկերները նռնակների արկղը մոտեցրին ելման կետին…Լսվեց ավտոմատների կանոնավոր կրակահերթը…մարտը  թեժանում էր:

Արմենն ու Աշոտը սողալով մոտեցան թշնամու խրամատին և սկսեցին նռնակներ նետել…Կրակոցների ու պայթյունների ձայների տակ անցավ ևս երկու ժամ…

Աշոտը՝ համոզված լինելով, որ հակառակորդի խրամատում կենդանի ուժ չկա, մոտեցավ խոշոր տրամաչափի գնդացրին, բայց ներսում ողջ մնացածները դիմահար կրակեցին նրան: Աշոտն ընկավ…Իսկ Արմենը վերջին անգամ նայեց իր հայրենի գյուղին…Նա երկու ձեռքերի մեջ նռնակներ պահած, մոտեցավ խրամատի եզրին, մտավ ներս ու անմիջապես ներխուժեց թուրքի կրակակետը: Քիչ անց հուժկու պայթյունից ցնցվեց կրակակետը: Ողջակիզվեց քաջ հայորդին՝ իր հետ ոչնչացնելով հինգ թուրք զինվորի:

Այգիս ինչու՞ անտեր մնար,

Ժանգը պատեր գործող բահս,

Ինչո՞ւ տունս թափուր մնար,

Սուգը իջներ լույսով տանս:

Ինչու՞ պիտի հայրս լացեր,

Որդիս մնար ճամփիս կարոտ,

Եվ արցունքով դուռս բացեր,

Սրտում հազար իղձ ու կարոտ…

Երբ հեռախոսը Կապանից գուժեց Արմենի զոհվելու բոթը, նրա հոր՝ բանաստեղծ Արտեմ Վարդանյանի ձայնի մեջ ողբի հետ մեկտեղ հերոսության ղողաջներն էին արձագանքում.

Հող իմ, Զանգեզու՛ր, զանգդ ղողանջի՜ր,

Օրը ամպոտ է ու պահը դաժան:

Հող իմ, Զանգեզուր, զանգդ ղողանջիր,

Տուր հրամանը՝ լեռներիդ շարժվել,

Եվ խստաբարո հոր նման կոչի՛ր,

Փրկության համար ուս-ուսի շարվել…

Դնեպրիկ Բաղդասարյանը իր հուշագրություններում անդադառնալով այս քաջարի զինվորների գործած սխրանքներին գրում է. §Աշոտ Հակոբյանի և Արմեն Վարդանյանի քաջագործությունները, որի հետ ես համաձայն չէի, բայց որը տեղի էր ունեցել իմ աչքերի առաջ, երևի թե իր նախադեպը չունի ֆիդայական պատերազմի պատմության մեջ: Մինչ այդ դեպքը՝ երեք տարի, պատերազմի առաջատար բնագծերում էի գործել, բայց անձնազոհության, արիության, գիտակցված հանդգնության, մարտական բարձր ոգու նման օրինակի չէի հանդիպել: Շատերն են խիզախություն ցուցաբերել, սխրանքներ գործել և հերոսաբար զոհվել, բայց Աշոտի և Արմենի սխրագործությունն արտահայտված է եղել արտասովոր կերպով: Շատ բաներ եմ արդեն մոռացել, բայց իմ այդ երկու քաջարի ռազմիկների անմարմին ոգիները մոռանալ չեմ կարող¦:

Արմեն Վարդանյանն արժանացել է բազմաթիվ շքանշանների ու մեդալների: 2003-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանով՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս `անձնազոհություն և խիզախություն դրևսևորելու համար, հետմահու պարգևատրվել է §Արիություն¦ մեդալով:

Այսօր կապանցիները լեգենդներ են պատմում Արմենի մասին, իսկ նա նորից լռում է…բայց ավելի խոսուն լռություն լսելի է  նրա գերեզմանաքարից նայող մեղմ հայացքում ու բարի աչքերում:

Պատերազմն ամենուր  նույն դեմքն ունի… սիրած կանանց համար՝ թոշնած ու իմաստազուրկ գարուններ, մեծացող որդիների համար՝ իրենց հայրերի ժպիտներին ու հայացքին միայն պատից կախված լուսանկարից հետևելու հնարավորություն ու  մշտապես դեպի ետդարձի ճանապարհին նայող մայրերի կարոտած աչքեր ու սպասող սրտեր…

Այո, քսանհինգ տարի է անցել, իսկ պատերազմն ամենուր  նույն դեմքն ունի՝ մարդկանց հոգիներն ու գարունները արնոտող  չարիք:

Կյանքում հաջողությունը միշտ գտնվում է փակ դռների ետեւում: Հերոսները չեն թակում փակ դռներ, այլ իրենք են փորձում բացել դրանք: Հերոսները ջրի վրա չեն քայլում, կամ նժույգին նստած, վազում ամպերի միջով: Նրանք պարզապես կարողանում են անցնել երկրի անծանոթ ու վտանգավոր ուղիներով: Հերոսները չեն վախենում անգամ մահից, քանի որ հաղթահարել են վախը կյանքի հանդեպ: Այնտեղ, ուր ցուրտն ու սարսափն է, որտեղից մարդիկ փախչում են խուճապահար, հայտնվում են նրանք՝ հերոսները: Այդ պատճառով էլ նրանց ճանապարհը դեպի ազատություն է տանում…

Վե՜ր կացեք , տղերք , Լռությունը ցավոտ է , Իսկ լռելն անհնար : Վե՜ր կացեք , Երկրում մեր քաոս է, բայց  երկիրն է մեր հաղթական : Վե՜ր կացեք ,  մեզ ձեր ուժն է պետք:

Սյունե Մանուչարյան

Print Friendly
Facebook