Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Yerevan Fashiօn Week «Golden Lace». Նորաձևության տոնը Երևանում

21.05.2017 | 05:57

Մայիսի 12-14-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնը վերածվել էր իրական նորաձևության տան: Երևանյան «Ոսկե ժանյակ» նորաձևության միջազգային փառատոնն (Yerevan Fashion Week) իր դռներն էր բացել նորաձևության և գեղեցիկի սիրահարների համար: Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին ինչպես հագուստի դիզայներական հավաքածուներ, այնպես էլ տարբեր ապրանքանիշերի ոսկերչական իրեր:

Yerevan Fashion Week «Golden Lace»-ին ներկա էին հայտնի և սիրված դիզայներներ՝ Ֆրանսիայից, Լիբանանից, Ռուսաստանից և իհարկե Հայաստանից։ Ցուցադրության բացումն ազդարարեց դեռևս անցյալ դարի 70-ական թվականներից Ռուսաստանում իր ուրույն դասական ոճով տարբերվող Վյաչեսլավ Զայցևը: Նրան հաջորդեցին դիզայներներ Լիանա Սարգսյանը և Գևորգ Նուռ Շադոյանը: Golden Lace-ի 2-րդ օրն իրենց աշխատանքները ներկայացրեցին արտերկրից ժամանած դիզայներները, իսկ արդեն ցուցադրության վերջին օրը հայկական նորաձևության օր էր: Իրենց հավաքածուները ներկայացրեցին դիզայներներ Անահիտ Մովսիսյանը և Սվետլանա Հակոբյանը: Դիզայներ Անահիտ Մովսիսյանն իր աշխատանքներում ներառել էր հայկական այբուբենի տառերը և հավաքածուն կոչել ‹‹Մեսրոպյան այբբենարանն իմ աչքերով››:

‹‹Հավաքածուում մեր մեսրոպյան այբբենարանն է: Օգտագործել եմ փայտ, մետաքս, կտոր և փորձել համադրել դրանք››,- ասաց նա և հավելեց, որ հավաքածուն կցուցադրվի նաև աշնանը՝ մեկ այլ փառատոնի շրջանակներում: Դիզայներ Սվետլանա Հակոբյանն էլ օգտվել էր հայկական զարդանախշերից և համադրել դրանք ժամանակակից երեկոյան զգեստների հետ: Ցուցադրության վերջում դիզայներներին հանձնվեցին հավաստագրեր Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության փառատոնին մասնակցելու համար :

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան Լուսանկարիչ՝ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1401756279906841

Print Friendly
Facebook