Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հերոսի ընտանիքը` Մասիսի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում

21.05.2017 | 05:36

Ինչպես արդեն տեղեկացրել էինք ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահում վարսահարդարման դասընթացների էր հաճախում ապրիլյան քառօրա պատերազմի հերոս Աղասի Ասատրյանի քույրը՝ Հռիփսիմե Ասատրյանը, որին անհրաժեշտ էր վերապատրաստվել վարսահարդարման ոլորտում և գտնել աշխատանք Երևանում: Ի շնորհիվ ‹‹Հայ Մայրեր›› հկ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանի, որը վեր հանեց Հռիփսիմեի խնդիրը և ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահի տնօրեն Հերմինե Հարությունյանի, որը հնարավորություն ընձեռեց Հռիփսիմեին ուսանելու և վերապատրաստվելու իրենց սրահում` այսօր մեր հերոսի քույրն արդեն մասնագիտացած է իր ոլորտում: Սա չվրիպեց նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աչքից, որը տեղեկանալով, որ Հռիփսիմեն ունի աջակցության կարիք անմիջապես ձեռնամուխ եղավ օգնելու նրան: ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահի տնօրենի հետ համատեղ Հռիփսիմեի ուսմանն աջակցելուց զատ նա նաև օգնեց աշխատանքի տեղավորման հարցում:

Մայիսի 16-ին ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահում տեղի ունեցավ հանդիպում, որին ներկա էին Մասիսի փոխքաղաքապետ Ն. Հակոբյանը, քաղաքապետի օգնական Է. Ղուկասյանը, ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հկ-ի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանը, դերասանուհի Աննա Գևորգյանը, Հռիփսիմեն, մայրը և իհարկե ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահի ողջ անձնակազմը: Հանդիպման ընթացքում Մասիսի փոխքաղաքապետը Հռիփսիմեին հանձնեց վարսահարդարման համար անհրաժեշտ պարագաներ և շնորհակալագիր ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահի տնօրենին: Հերմինե Հարությունյանն էլ իր հերթին շնորհակալագիր հանձնեց Մասիսի քաղաքապետ Դավիթ համբարձումյանին և հավաստագիր Հռիփսիմեին: Վերջում իր շնորհակալական խոսքն ասաց Հերոս Աղասի Ասատրյանի մայրը և նշեց, որ նման սրտացավ ու բարի վերաբերմունքն ամենամեծ հարգանքին է արժանի:

Հեղինակ` Լիանա Հարությունյան Լուսանկարիչ` Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1400956036653532

Print Friendly
Facebook