Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ավարտվեց ‹‹Step By Step›› 2 երաժշտական մրցույթը

11.05.2017 | 07:21

Ապրիլի 28-ին ‹‹Atmosphere›› սրճարանում տեղի ունեցավ ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հկ-ի պաշտոնական` aad.am կայքի կազմակերպած ‹‹Step By Step›› 2 երաժշտական մրցույթի գալա համերգը: Մրցույթի վերջին ՝ գալա փուլին մասնակիցները ներկայացնում էին իրենց նախընտրած ստեղծագործությունները: Մինչ մրցութային փուլին անցնելը ներկաներին իր կատարումներով ողջունեց երգիչ Նարեկ Բաբայանը:

Միջոցառմանը ներկա էին կայքի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և աջակից անհատներ, ովքեր մրցույթի վերջում պատվոգրեր և նվերներ հանձնեցին իրենց նախընտրած մասնակիցներին: aad.am կայքի կողմից ևս պատվոգրեր հանձնվեցին մանակիցներին, իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան նաև հաղթական գավաթներ: Մասնավորապես 1-ին պատվավոր հորիզոնականը գրավեց Ռայա Հակոբյանը: Aad.am կայքը շնորհավորում է մրցույթի բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնում աջակիցներին և գործընկերներին:

Կայքի գործընկերներն են ՝ ‹‹Atmosphere›› սրճարանը, Պատանեկության ստեղծագործական կենտրոնը, ‹‹Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե›› կազմակերպությունը, Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցը, ‹‹Հերմինա›› գեղեցկության սրահը, ‹‹Արտ Հաուս›› ուսւոմնական կենտրոնը, ‹‹Lady Zone›› Ֆիտնես ակումբը, Գործարար Կարեն Զաքարյանը:

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչներ՝ Նաիրի Մանուկյան, Էլենա Խաչատրյան, Լյուդա Ավագյան, Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1388331884582614

Print Friendly
Facebook