Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




‹‹Մենք ուզում ենք խաղաղություն, բայց մեզ ստիպում են գնալ պատերազմի››. Շուլի Հակոբյան

09.05.2017 | 08:41

Մայիսյան քառատոնի առթիվ aad.am կայքի զրուցակիցն է ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Շուլի Հակոբյանը, որը 2016-ի ապրիլի 4-ին  4 հրթիռով ոչնչացրել է հակառակորդի 3 T-80 տանկ։

Շուլի ինչպիսի՞նն էր կյանքը պատերազմից առաջ և դրանից հետո:

Միանշանակ  շատ տարբեր: Սկզբում հայացքներն ուրիշ էին, հետո լրիվ այլ էին, եթե դա վերագրենք պատերազմին, սակայն դրանից զատ ծառայությունը ևս իր դերակատարումն ունեցավ այս տարբերակման մեջ:

Պատերազմ, թե՞ խաղաղություն:

Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք , և ես էլ ինչպես բոլորը ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, բայց ինչի մասին է խոսքը, երբ հայտնվել է հակառակորդ պետություն, որի ուզածն ընդհանրապես խաղաղությունը չէ: Այսօր ղարաբաղյան հարցն այնպես է,  որ մենք ուզում ենք խաղաղություն, բայց մեզ ստիպում են գնալ պատերազմի: Մենք 25 տարի պահում ենք այդ խաղաղությունը, բայց պատասխանելով Ադրբեջանի կատարած քայլերին՝ մենք մտնում ենք պատերազմի մեջ:

Միանշանակ ոչ ոք չի ցանկանա, որ պատերազմ լինի, որովհետև այն  բերում է կորուստներ, առաջնային ՝ մարդկային կյանքերի, ապա զենքի և տեխնիկայի:

Ի՞նչ զգացողություններ ունեիք այդ ժամանակ:

Այդ ժամանակ չպետք է ընկնես զգացողությունների հետևից, այլ փորձես հասկանալ մեկ բան, որ պետք է սառը դատես, որ կարողանաս գործել: Եթե տրվես զգացողություններին կկորցնես քեզ, իսկ եթե կարողանաս մարտական գործողությունների ժամանակ քեզ ղեկավարել քո մտքում, քո ուղեղում, ապա կկարողանաս օգնել նաև ընկերներիդ: Ես եղել եմ սերժանտ, այդ ժամանակ ստանձնել եմ նաև հրամանատարություն, և զգացմունքներին չտրվելն ու ինձ ղեկավարելը շատ օգնեցին ինձ:

Դուք ոչնչացրել եք հակառակորդի երեք տանկ, ի՞նչ էր դա Ձեզ համար:

Մինչ առաջին տանկը ոչնչացնելը մենք զոհ ունեցանք, և երբ ես ոչնչացրի այն, այնպիսի զգացողություն էր, որ ես վրեժխնդիր եղա, դրանից հետո ոչնչացրի մյուս երկուսը: Հպարտության զգացում կար: Սա ինձ համար հաջողված մարտական գործողություն էր, սակայն դրանից բխած ուրախությունը լիարժեք չէ, քանի որ այսօր իմ ընկերները ֆիզիկապես իմ կողքին չեն:

Կարծես այս պատերազմը երբեք չի ավարտվի, դուք ի՞նչ կասեք:

Ես այս հարցին իրատեսորեն կնայեմ, 25 տարի է կնքվել է հրադադարի պայմանագիր, սակայն այն չի պահպանվում: Ես չեմ կարող հավատալ մի երկրի, որը կնքելով հրադադար շարունակում է իրականացնել կեղտոտ գործողություններ:

Վերջում ի՞նչ ուղերձ կհղեք այսօր մեր սահմանները հսկող զիվորներին:

Իրենք ամեն ինչ գիտեն, ինչպես մենք ենք գնացել, սկսել զրոյից, սովորել և վերջում պատրաստի զինվորական զորացրվել, այպես էլ իրենք կանեն: Ամենակարևորը  առողջություն եմ մաղթում, որովհետև եթե նրանք առողջ չլինեն, մենք սահմանին առողջ զինվոր չենք ունենա:

Նշենք որ, Շուլի Հակոբյանը 2016 թվականի ապրիլի 15-ին, ցուցաբերած բացառիկ արիության և անձնուրաց խիզախության համար պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության ‹‹Մարտական խաչ›› 2-րդ աստիճանի շքանշանով:

2016 թվականի հուլիսի 6-ին պարգևատրվել է Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալով:

2016 թվականի սեպտեմբերի 21-ին դարձել է ‹‹Նելսոն Մանդելա›› միջազգային մրցանակի հայաստանյան հաղթող:

Հեղինակ ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչներ ՝ Էլենա Խաչատրյան, Լյուդա Ավագյան

 

Print Friendly
Facebook