Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բացվեց ‹‹Սկիզբ›› խորագիրը կրող ցուցահանդեսը

05.05.2017 | 07:36

Մայիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի ՀայԱրտ մշակութային կենտրոնի ցուցասրահում բացվեց ‹‹Սկիզբ›› խորագիրը կրող ցուցահանդեսը, որը կազմակերպել էր Սևադա Արտ Ստուդիո-ն ՝ ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի Գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի հետ համատեղ: Ցուցուհանդեսին ներկայացված էր Գեղարվեստական լուսանկարչության բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի 1–ին կուրսերի ուսանողների և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի անհատական աշխատանքները՝ շուրջ 80 գեղարվեստական լուսանկար:

Լուսանկարիչներից Լյուդա Ավագյանը և Էլենա Խաչատրյանը համագործակցում են aad.am կայքի հետ, որի միջոցով բազմաթիվ անգամ հանրության դատին են հանձնել իրենց աշխատանքները:

‹‹Սկիզբ›› խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին ներկա էր Հայաստանի լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Հակոբյանը, որը ողջույնի խոսք ասաց և հավաստագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներին: Ցուցահանդեսին ներկա էին նաև ուսանողներ, դասախոսներ, արվեստագետներ և պարզապես արվեստասեր մարդիկ: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 10-ը ՝ ժամը՝ 11:00-17:00-ն:

Հեղինակ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչներ՝ Նաիրի Մանուկյան, Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1387055114710291

Print Friendly
Facebook