Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Զատկի տոնին ընդառաջ 2017. ՉՈՐԱԹԱՆ գյուղ

23.04.2017 | 10:01

Ինչպես և հայտարարվել էր ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ-ն իր պաշտոնական aad.am կայքի անձնակազմի հետ ՙԶատկի տոնին ընդառաջ 2017՚ բարեգործական ծրագրի շրջանակներում մեկնել էր Տավուշի մարզի Չորաթան գյուղ: ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը և հ/կ-ի մյուս անդամները Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանի ուղեկցությամբ ծանոթացան հայ դիրքապահների հենակետերին, ինչպես նաև թշնամու հարձակման ուղղություններին:

Հանդիպման ընթացքում Չորաթան գյուղի կարիքավոր ընտանիքներին բաժանվեց սննդե ծանրոցներ:

ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ անդամ Շիրակ Խաչատրյանն էլ չորաթանցիներին ուղղված իր խոսքում կարևորեց գյուղի դերն ու նշանակությունը մեր կյանքում և հույս հայտնեց, որ անպայման վեր կհանվեն Չորաթանին առնչվող բոլոր հիմնախնդիրները և կփորձեն ինչ-որ կերպ օգտակար լինել ռազմավարական նշանակություն ունեցող գյուղական համայնքին:

Երևանից 223կմ և ՀՀ պետական սահմանից 6կմ հեռավորության վրա է գտնվում Տավուշի մարզի Չորաթան գյուղը:

Գյուղում մինչ օրս բացակայում է շրջկենտրոնին կապող ասֆալտե փողոցը, որը դժվարություններ է ստեղծում տեղաշարժվելու և հրատապ խնդիրներին արագ արձագանքելու հարցում:

Չորաթանի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Խորհրդային տարիներին Չորաթանը բարձր ցուցանիշների է հասել գյուղմթերքների արտադրության ու իրացման ուղղությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մշակույթի տուն, մանկապարտեզ։

Արցախյան պատերազմի տարիներին չորաթանցիները ոչ միայն ակտիվ մասնակցություն են ունեցել, այլև ամբողջ գյուղը հայտնվել է թշնամու կրակի տակ ու դիմադրել թշնամու ոտնձգություններին:

Չորաթանի ուղղությամբ թշնամու կողմից կրակահերթերն այսօր էլ չի դադարել: Տարիներ առաջ նման հարձակման արդյունքում մասնակի այրվել է գյուղապետարանի շենքը:

Լուսանկարիչներ Նաիրի Մանուկյան և Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1375666025849200

Շնորհակալ ենք ՙԶատկի տոնին ընդառաջ 2017՚ բարեգործական ծրագրին մեզ միացած բոլոր անհատներին և կազմակերպություններին՝

 ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ, Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյան

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյան

Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Էլիզա Աթադջյան

Պատանեկության ստեղծագործական կենտրոնի տնօրեն Նարե Արամյան

Բարերար Ամալիա Խուրշուդյան

Երաժիշտ Նառա Առաքելյան

Երգչուհի Դալիթա

Հերմինա գեղեցկության սրահի տնօրեն Հերմինե Հարությունյան

<<Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե>> Հ/կ նախագահ Մանուշակ Ստեփանյան

Բժիշկ Մարատ Զաքարյան

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 հիմնական դպրոց. տնօրեն Լուսինե Դանիելյան

Երևանի Սմբատ Բյուրատի անվան 125 հիմնական դպրոց. տնօրեն Լիլիթ Անտոնյան

Երևանի Վահան Թեքեյանի անվան 92 հիմնական դպրոց. տնօրեն Ծովինար Մարդանյան

Գործարար Կարեն Զաքարյան

Գործարար Գառնիկ Վարդերեսյան

Գործարար Հրաչ Մեսրոպյան

 

Facebook