Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բարեգործական միջոցառում հերոսների ընտանիքների համար

22.04.2017 | 10:57

Օրեր առաջ <Արարատ> հյուրանոցային համալիրում <<Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե>> կազմակերպության կողմից կազմակերպված էր բարեգործական ցուցադրություն վաճառք, որի ողջ հասույթը տրամադրվելու է Ապրիլյան պատերազմում զոհված տղաների քույր ու եղբայրենրի մեկ շաբաթյա հանգստին՝ Սևանում և Ծաղկաձորում: Կայացավ նաև կազմակերպության նախագահ Մանուշակ Ստեփանյանի <<Լույսն արցունքիս>> ժողովածուի շնորհանդեսը, կտավների ցուցահանդես, կազմ. անդամ՝ դիզայներ, նկարիչ մոդելավորող՝ Ստելլա Մելիքյանի <<Մախմուր աղջիկ>> հագուստների հավաքածուի ցուցադրություն, կազմ. մյուս անդամի Լենա Մուրադյանի ձեռքի աշխատանքների՝ << Մախմուր աղջիկ տիկնիկների >> ցուցադրություն և Զատկի տոնին ընդառաջ խորհրդանիշներով հուշանվերների ցուցադրություն: Անուշ Գևորգյանի կողմից պատրաստված հայկական խորհրդանիշներով օրգանիկ օճառների ցուցադրություն, ինչպես նաև Երևանի Սմբատ Բյուրատի անվան 125 հիմնական դպրոցի աշակերտների կողմից պատրաստված Զատկի տոնին ընդառաջ խորհուրդ ներկայացնող հուշանվերների ցուցադրություն:

Միջոցառմանը ներկա էին 25 հերոսների ընտանիքներ, հյուրեր:

Միջոցառման աջակիցներն էին՝ <<Արարատ>> հյուրանոցային համալիրը, Պատանիների ստեղծագործական կենտրոնը. տնօրեն՝ Նարե Արամյան, ՙԵռամիասնություն հանուն զարգացման՚ Հ/կ. նախագահ Մամիկոն Խուրշուդյան, ԱՐՏ ՀԱՈՒՍ ուսումնական կենտրոն, <<Աղբյուր>> մանկապատանեկան ամսագրի խմբագրություն, անհատ բարերարներ ՈՒՀԱ-ի դպրոցական լիգայի տնօրեն Արամ Մելիքյան, Մարինե Շահինյան, սփյուռքահայ բարերարներ՝ Անահիտ Հովսեփյան, Սիլվա Աբգարյան, Հասմիկ Ադրյան, Ստելլա Դավթյան Կիրակոսյան:

Լուսանկարիչներ Նաիրի Մանուկյան և Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://web.facebook.com/222078894541258/photos/a.1370064123076057.1073741953.222078894541258/1370065249742611/?type=3&theater

Facebook