Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը նվիրվում է ապրիլյան պատերազմի հերոսներին

10.04.2017 | 10:23

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` ս. թ. ապրիլի 10-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով բարեգործական համերգը` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսներին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի հայրենասիրական ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգան` Հայաստանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Ռոբերտ Մլքեյան/, Երևանի պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան/, «Հովեր» պետական կամերային երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան/:
Համերգը կղեկավարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Կատարումներով հանդես կգան մեներգիչներ՝ Գուրգեն Բավեյանը, Աննա Ավդալյանը, Էմմա Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վահե Հախվերդյանը:
Երեկոյի ընթացքում կհնչի հատուկ ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված «Վրեժն արդար կանչի» երգը:

Facebook