Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Այսօր կկայանա լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի ցուցահանդեսը

30.03.2017 | 06:49

Ս.թ. Մարտի 30-ին ժամը 16:00-ին ‹‹Արարատ›› հյուրանոցի սրահում կկայանա ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› հասարակական կազմակերպության, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի և ‹‹Արարատ›› հյուրանոցային համալիրի կողմից կազմակերպված՝ լուսանկարիչ Նաիրի Մանուկյանի ‹‹Հայաստան աշխարհ›› խորագիրը կրող անհատական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը:

Ցուցահանդեսին ներկա կլինեն արվեստի և մշակույթի գործիչներ,քաղաքական գործիչներ և լուսանկարչության ոլորտի սիրահարներ: Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› ՀԿ-ի կողմից կազմակերպված ‹‹Զատկի տոնին ընդառաջ›› բարեգործական նախագծին:

‹‹Եռամիասնություն հանուն զարգացման››

հասարակական կազմակերպության տեղեկատվական կենտրոն

Print Friendly
Facebook