Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




‹‹Եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով››. Մամիկոն Խուրշուդյան

30.03.2017 | 06:15

Հարցազրույցի հյուրն է ‹‹Եռամիասնություն հանուն զարգացման›› ռազմահայրենասիրական, բարեգործական, հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Խուրշուդյանը:

Ողջույն պարոն Խուրշուդյան, քանի որ այսօր խոսելու ենք խորհրդարանական ընտրություններից, կասեք որքանո՞վ եք դուք առնչվում քաղաքականությանը:

Այնքանով, որքանով որ հասարակությունն ինքը պահանջն ունի քաղաքականությամբ զբաղվելու, այնքանով, որքանով որ յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը պետք է համարի ներգրավվել երկրի հիմնախնդիրների լուծման և ռազմավարական գործընթացներին ուղղված աշխատանքներում: Այդքանով դու արդեն ինքնստինքյան մտնում ես քաղաքականության մեջ և եթե դու չզբաղվես քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի քեզնով:

Ի՞նչ կասեք թեկնածու քաղաքական ուժերի մասին: Ըստ Ձեզ, որ ուժերը կանցնեն սահմանված ընտրական շեմը և կկազմեն նորընտիր խորհրդարանի մասը:

Կարծում եմ Հանրապետական կուսակցությունը միանշանակ կլինի առաջին հորիզոնականում, երկրորդ հորիզոնականում կլինի Ծառուկյան դաշինքը, իսկ երրորդում՝ Դաշնակցականները: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:

Ի՞նչ եք կարծում, ընտրությունների արդյունքում խորհրդարանի աշխատանքը որակապես կտարբերվի նրանից ինչ կա այսօր:

Կարծում եմ այո. քանի որ այսօր մեր երկրում քաղաքականության հենքում ընկած են նոր գաղափարները և նոր տեսլական ունեցող մարդկանց հարթակ տրամադրելը: Մարդիկ, ովքեր ունեն անբասիր կենսագրություն և արդեն կարողացել են հանրության շրջանում դրական կարծիք ձևավորել իրենց անձի մասին: Եվ այդ ամենն անում են դրական մթնոլորտ ստեղծելու համար:

Իսկ ի՞նչ կասեք քարոզարշավի ընթացքի մասին:

Այն ընթանում է քարոզարշավի անցկացման կետերին համապատասխան և դրա վառ ապացույցը Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի անմիջական վերահսկումն է, որպեսզի ոչ մի քաղաքական ուժ իր գործունեությամբ չխախտի օրենքը:

Վերջին շրջանում քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն են ծավալում նաև երիտասարդները, ի՞նչ կասեք այս մասին:

Այսօրվա մեր երիտասարդության մեջ կա մի ցավալի միտում, դա այն իրավիճակն է, որ նրանցից շատերը խաբվելով դարձել են գործիք ինչ-որ քաղաքական ուժի համար: Նրանք գաղափարական առումով բավականին պասիվ են և սեփական տեսակետը չունենալով, հաճախ զուտ քանակ ապահովելու համար, կամ էլ ինչ-որ ակնկալիքի սպասումով դառնում են որևէ քաղաքական ուժի մասնիկ, բայց ընտրություններից հետո կտեսնենք, որ նրանց պարզապես մոռանում են: Այս առումով կարող եմ փաստել, որ ՀՀԿ-ն միակ կուսակցությունն է, որ վերջին ժամանակներում ուշադրություն է դարձնում երիտասարդների խնդիրներին և փորձում լուծումներ տալ դրանց:

Ցավալի է նաև, որ որևէ երիտասարդ չի խոսում աշխատատեղերի, աշխատանքային օրենսգրքի լիարժեք կիրառման, աշխատանքային հարաբերությունների և մրցութային կարգով աշխատանքի ընդունվելու խոչընդոտների մասին: Այ հենց նմանատիպ հարցադրումների պակասն է, որ կասկած է հարուցում մարդկանց արդար մղումներին:
Այնուամենայնիվ բոլոր ուժերին մաղթում եմ հաղթանակ, թող որ բոլորիս համար ընտրություններն ասոցացվեն որպես մեր երկրի վերելքի ու հաջողության խորհրդանիշ:

Հեղինակ՝ Արփինե Մուրադյան

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Print Friendly
Facebook