Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կայացավ «Ի սեր բնության» բարեգործական ցուցահանդես-վաճառքը

23.03.2017 | 06:07

Մարտի 18-ին Արարատ» հյուրանոցում տեղի ունեցավ «Ի սեր բնության» բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որը կազմակերպվել էր «Փրո Փոուզ» բարեգործական Հ/կ-ն, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի համացործակցությամբ: Ցուցահանդեսում ներկայացված էին սիրողական լուսանկարչությամբ և գեղանկարչությամբ զբաղվող բնասեր պատանիների և մեծահասակների աշխատանքները: Ցուցահանդեսը միտում ուներ ոչ միայն փոքրիկ նվիրատվություն անել անտուն կենդանիների հոգսերը հոգալու համար, այլև մարդկության մեջ սերմանելու կենդանասիրության գաղափարը:

«Ցավոք մեր երկրում այդքան էլ լուրջ չեն մոտենում անտուն կենդանիների խնամքին, բայց մենք և մեր կամավորները թեկուզ փոքր ներդրումներով փորձում ենք օգնել անտուն կենդանիներին»,-ասում է Պատանեկության ստեղծագործական կենտրոնի ղեկավար Նարե Արամյանը:
Այդպիսի ներդրման վառ օրինակ է այս ցուցահանդես-վաճառքը, որից ստացված ողջ հասույթն ամբողջությամբ ուղղվելու է անտուն կենդանիների խնամքին:

Հեղինակ ՝ Լիանա Հարությունյան

Լուսանկարիչներ՝ Արմեն Կիրակոսյան, Լյուդա Ավագյան, Ելենա Խաչատրյան ու Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1336435963105540

Print Friendly
Facebook