Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Տոնդ շնորհավոր հերոսի մայր

11.03.2017 | 07:09

Մարտի 8-ը գարնանային ամենագեղեցիկ տոնն է, և այդ օրը յուրաքանչյուր կին պետք է իրեն երջանիկ զգա:
Շնորհիվ Պետական Գործիչների Երիտասարդական Դպրոցի և նրանց աջակից, բարերար Մելիք Սաֆարյանի, այս մարտի 8-ը անմոռանալի հուշ դարձավ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հերոսներ` Ադամ Սահակյանի, Արմենակ Ուրֆանյանի, Սասուն Մկրտչյանի և Սաշա Գալստյանի մայրերի համար:

ՊԳԵԴ երիտասարդների նախաձեռնությամբ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցի Ադամ Սահակյանի անվան դասարանում կազմակերպվել էր հերոս տղաների մայրերին շնորհավորանքի և մեծարման ցերեկույթ:
Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան դպրոցի սաները և ԱՐԴՎԻՆ ազգագրական երգի-պարի համույթը:

Բարերար Մելիք Սաֆարյանը իր երախտիքի խոսքը հայտնեց հերոս ծնած մայրերին և հավաստիացրեց, որ ինքն իր անմիջական մասնակցությունն է ունենալու բոլոր այն ծրագրերի իրականացման գործում, որոնք հատկապես ուղղված կլինեն հերոսների փառքի տարածմանն ու նրանց ընտանիքների մեծարմանը:
Ավարտելով իր խոսքը, բարերարը շնորհավորեց մայրերին գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթեց անկորուստ կյանք ու խաղաղություն` աշխարհում և նրանց հոգիներում:

Հեղինակ` Լիանա Հարությունյան

Լուսանկարիչ՝ Նաիրի Մանուկյան

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1323645727717897

Facebook