Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Պատանի երկրապահների երդման արարողությունը

07.03.2017 | 21:51

Մարտի 5-ը խորհրդանշական օր է ողջ հայ ազգի համար: Հենց այդ օրն է ծնվել հայ ազգի փառապանծ զավակ, հայության պարծանք, նվիրյալ հայորդի, Ազգային հերոս՝ Վազգեն Սարգսյանը: Հենց այդ նշանավոր հայն էր, որ սկիզբ դրեց Երկրապահ կամավորական միության ինչպես նաև հայոց մարտունակ բանակի գործունեությանը: Թեպետ նման հայը մեր կողքին անցկացրեց իր կյանքի շատ փոքր հատվածը սակայն նրա գործը մնայուն էր և անքակտելի ու այդ էր պատճառը, որ նրա մահից հետո 1999թ. դեկտեմբերի 4-ին ԵԿՄ 4-րդ համագումարը Վազգեն Սարգսյանին հռչակեց ԵԿՄ հավերժ նախագահ:

Մարտի 5-ը կրկնակի տոն դարձավ եռասերունդ երկրապահական ընտանիքում, քանի որ այն խորհրդանշում է Սպարապետի ծննդյան օրը և այդ օրն է անցկացվում պատանի երկրապահների երդման արարողությունը:

ԵԿՄ վարչությունում տոնը սկսվել էր դեռ առավոտ կանուխ: Մեկնարկը տրվել էր Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակից՝ Սպարապետի կիսանդրու մոտ ծաղկեդրման արարողությունից: Այնուհետև շարունակվեց  Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցվելով Սպարապետի և մնացյալ հերոսների շիրիմների առջև: Միջոցառումները շարունակվեցին Ծիծեռնակաբերդի բարձրունքում, որտեղ կայացավ պատանիների երդման արարողությունն ու զինվորական շքերթը: Պատանիների երդման արարողակարգին ներկա էին մի շարք պաշտոնյաներ: Իր ուղերձով ու շնոհակալական ելույթով հանդես եկավ՝ ԵԿՄ նախագահ, Զորավար՝ Մանվել Գրիգորյանը, որտեղ մասնավորապես նշվում էր.

«Շնորհավորանքներս երկրապահներին: Պատանի երկրապահն՜եր, դուք եռասերունդ երկրապահական ընտանիքում ռազմահայրենասիրական դաստիարակություն եք ստանում, սովորում եք պաշտպանել սրբությունները՝ Աստծուն, ընտանիքը և Հայրենիքը: Ձեզ համար վերևում՝ Աստված է, ներքևում Ձեր մայրերն, իսկ առջևում՝ Հայոց անկախ պետականությունը»: Պատանիներին Իրենց ուղերձները հղեցին պաշտպանության նախարար՝ Վիգեն Սարգսյանը, Վրեժ Համբարձումյաի անվան թիվ 17 դպրոցի տնօրեն Լիլիթ Թևանյանը, պատանի երկրապահի ծնող՝ Ռուզաննա Կարապետյանը, «Երիտասարդ Երկրապահ» ակումբի փոխնախագահ Մամիկոն Խուրշուդյանը: Ով իր խոսքը եզրափակեց նշելով.

«Հարգելինե՛րս,

Հպարտ ենք, որ հաղթանակած երկրի զավակներ ենք, հպարտ ենք, որ մեր հայրերի կողմից ազատագրած Արցախ աշխարհի խաղաղության պահապաններն ենք: Հպարտ ենք, որ մեր կենսագրության մեջ Հավատ, Ընտանիք, Ժողովուրդ և Հայրենիք բառերի կողքին ոչ մի բացասական տարր անգամ չենք հանդիպի: ՈՒստի ճշմարիտ է ասված. Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում են հաղթանակների մասին: Իմ որդին ծնվել է մի երկրում, ուր հաղթում և պահպանում են այդ հաղթանակները»:

Այնուհետև իրենց ցուցադրական ելույթներով հանդես եկան Երևանի և ՀՀ բոլոր մարզերի պատանի երկրապահները և մի շարք սպորտային ֆեդերացիաները: Զեկույցով հանդես եկավ Օ.Գևորգյանը, որից հետ էլ շարային երթով ուղևորվեցին դեպի Եղեռնի զոհերի հուշարձան:

Նյութը պատրաստեց Ինեսսա Սիրեկանյանը

Լուսանկարիչ Նաիրի Մանուկյան

Բոլոր Լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝ https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1321186181297185

Print Friendly
Facebook