Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը ոստիկանությունում

23.01.2017 | 13:47

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովային:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը կարևորեց երկու երկրների իրավապահների համագործակցության նշանակությունը և հավաստեց , որ Հայաստանի ոստիկանությունը առարկայական քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Մարիա Ցոցորկովան անդրադարձավ ոստիկանական կառույցների փորձի փոխանակման անհրաժեշտությանը:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ընթացող բարեփոխումների արդյունքները՝ Վալադիմիր Գասպարյանը հավելեց, որ իրավապահ գործունեության արդյունավետությունը պայմանավորված է նաև տարբեր երկրների ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերություններով, մասնավորապես՝ արդի մարտահրավերների հակազդման ուղղությամբ:
Մարիա Պավլովա Ցոցորկովան նշեց, որ Բուլղարիայի Հանրապետության դեսպանությունը պատրաստ է աջակցել երկու երկրների ոստիկանական համակարգերի փոխգործակցության սերտացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Print Friendly
Facebook