Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Առաջին հերթին ինձ պետք է բավարարի իմ աշխատանքի արդյունքը». Ռուզան Մուրադյան

13.01.2017 | 11:25

Երեխաներին դաս սովորեցնելու և լսարան ունենալու մեծ ցանկությունը ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի մոտ դեռ մանուկ հասակից կար:
«Դպրոցում միշտ ունենում են երեխաները սիրելի ուսուցչուհի և փորձում են նրան նմանվել: Իհարկե իմ կյանքում ևս էդպես եղավ: Մեր ֆիզիկայի ուսուցչուհուն շատ էի սիրում: Բնագիտական առարկաներն էլ էի սիրում ուսումնասիրել: Սիրում էի կարդալ կին ֆիզիկոսների մասին: Օրինակ՝ Մարիա Կյուրին»,- հիշում է Ռուզան Մուրադյանը և հավելում, չնայած բնագիտական առարկաներ շատ էր սիրում, միևնույնն է հավասարապես սովորում էր բոլոր առարկաները:
1985 թվականին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո երիտասարդ մանկավարժը աշխատանքի է անցնում Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 դպրոցում՝ որպես ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցչուհի: Հետո արդեն 1999 թվականից մինչև 2012 թվականը Ռուզան Մուրադյանը տնօրինում է Գր. Զոհրապի անվան թիվ 43 դպրոցը: Այսօր էլ շարունակում է դասավանդել Երևանի պետական համալսարանում:
«Մեծ հաճույքով գնում եմ դասերին: Սիրում եմ իմ ուսանողներին և այն աշխատանքն ինչն անում եմ գիտամանկավարժական աշխատանքի թույլատրելի սահմաններում պատգամավորության հետ մեկտեղ», – ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզան Մուրադյանը:
Ռուզան Մուրադյանը իր գործունեության ընթացքում հիմադրել է «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպությունը և այժմ նաև «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահն է:
«Դպրոց կենտրոնների միությունը մի դպրոցական ցանց է, որը ստեղծվել է հենց դպրոց-կենտրոնների ցանկությամբ, որոնք ժամանակին համաշխարհային բանկի ծրագրով մասնակցում էին ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին և այլն: Երբ այդ ծրագիրն ավարտվեց, որպեսզի դպրոցների կապը չկտրվեր հենց նրանց ցանկությամբ բացվեց այս միությունը»,- ասում է Ռուզան Մուրադյանը:

Վերջինիս խոսքով Հայաստանի բոլոր դպրոցները այս ցանցի միջոցով կարողանում են ակտիվ համագործակցել ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ միջոցառումների կազմակերպման և ծրագրերի իրականացման մասով:
Ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ, տարիներ անց դպրոցի տնօրեն, հետո հասարակական կազմակերպության և «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ, ԵՊՀ դասախոս, Մանկավարժական գիտությունների թեկանածու և ԱԺ պատգամավոր: Ռուզան Մուրադյանն իր կյանքի փուլերում մի պատասխանատվությունից մյուսին անցնելը վերելքներ չի համարում, այլ դրանք որակում է որպես պատասխանատվության բեռի մեծացում, որը կրում է հանուն իր երկրի և ազգի:
«Ընդհանուր առմամբ իմ հաջողության բանաձևը ես տեսնում եմ այն մտքի մեջ, որ յուրաքանչյուր աշխատանք, որ կատարում ես, պիտի անես ոչ թե նրա համար որ քեզ գնահատեն, այլ նրա համար, որ քեզ բավարարված զգաս: Առաջին հերթին ինձ պետք է բավարարի իմ աշխատանքի արդյունքը: Ես ինձ համար շատ բարձր նշաձող եմ դնում: Երբ իմ սպասելիքները բավարարված են իմ արած աշխատանքից, դրանից շահում է և իմ շրջապատը և բնականաբար շահում եմ ես», – ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզան Մուրադյանը:

Հեղինակ՝ Սոնա Խաչատրյան

Print Friendly
Facebook