Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կայացավ aad.am կայքի 7-րդ մրցանակաբաշխությունը. ՄԱՍ 1

02.12.2016 | 22:10

Նոյեմբերի 29-ին Ֆորում կորպորատիվ սրահում կայացավ aad.am կայքի 7-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ապրիլյան քառօրյա պատերազմին, մշակույթի գործիչներին, հայ օլիմպիականների հաղթանակին և ռազմահայրենասիրական ակտիվ գործունեություն ծավալած գործիչներին:

Մրցանակաբաշխության ընթացքում օրվա հերոսները մրցանակներ ստացան հետևյալ անվանակարգերում.

«Տարվա սխրանք» անվանակարգին հետմահու արժանացան Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանակիր ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆԸ եւ ԼՂՀ մարտական ծառայության եւ ՀՀ արիության մեդալակիր, սերժանտ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Ինչպես նաեւ «Տարվա սխրանք»անվանակարգին արժանացան հրամանատարին օգնության հասած եւ վիրավորված զինվոր ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ու քառօրյա պատերազմում թշնամուն բազմաթիվ նյութական եւ մարդկային կորուստներ պատճառած ՀՀ մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ:

Բանակաշինության մեջ ներդրած ավանդի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր մարտավարական ու տակտիկական, հրամանատարական ակտիվ գործունեության համար մրցանակի արժանացավ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած երկու ամիսներին Արցախի հարավային ռազմաճակատի հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Նույն անվանակարգում մրցանակի արժանացավ նաեւ վերոնշյալ ժամանակաշրջանում Արցախի հարավային ռազմաճակատի շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ ՄՈՒՐԱԶ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար մրցանակի արժանացավ նաեւ ԵԿՄ երեւանյան շտաբի պետ, ԵԿՄ վարչության փոխնախագահ ԽԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ:

Կատարած բարեգործությունների, ազգանպաստ գործունեության համար տարվա բարերար անվանակարգին է արժանացել «Մուլտի Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ, բազմաթիվ բարեգործական միջոցառումների հիմնադիր և հովանավոր ՌՈԶԱ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ:

Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած ակտիվության ու անձնվիրության համար մրցանակի արժանացան Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվ. 155 դպրոցի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ Երեւանի Վահան Թեքեյանի անվ. 92 դպրոցի տնօրեն ԾՈՎԻՆԱՐ ՄԱՐԴԱՆՅԱՆԸ:

AAD.AM-ի ամենաբարձր պարգեւին արժանացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ` հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար:

Հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացան ՀՀ ժողովրդական արտիստ ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, դերասան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, դերասանուհի ԺԵՆՅԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ:

«Տարվա կին քաղաքական գործիչ» անվանակարգին արժանացավ «Հայաստան 25. Աշխարհը եւ կանայք» համաժողովի հիմնադիր, ՀՀ ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ: Իսկ հայ կրթական ոլորտում ներդրած ավանդի համար մրցանակի արժանացավ «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ:

Իսկ ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար` մրցանակի արժանացավ ԱԺ պատգամավոր ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆԸ: «Տարվա լավագույն կին պատգամավոր» անվանակարգն էլ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻՆՆ էր:

ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ` 25-ամյա պետականաշեն եւ հասարակական գործունեության համար` պատվոգրի արժանացավ ՀՀ փոքր ՀԵԿ-երի միության նախագահ, Երեւանի ավագանու անդամ ՆԱԻՐԱ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:

 «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգին արժանացավ 2016 թվականի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մարզիչ, չեմպիոնի հայր ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Իսկ «Տարվա լավագույն մարզիկ»անվանակարգին արժանացավ որդին` հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 2016 թվականի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:

Հայ սպորտում ներդրած ավանդի համար` մրցանակի արժանացավ հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Եվրոպայի, աշխարհի օլիմպիական չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, ՀՀ հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ:

«Տարվա լավագույն պետական ծառայող» անվանակարգին արժանացավ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ: Իսկ «Տարվա երիտասարդ քաղաքական գործիչ» անվանակարգին արժանացավ Երեւանի քաղաքապետի օգնական ՄԱՐԻԱ ԲԱՐԱՂԱՄՅԱՆԸ:

Օպերատիվ եւ անբասիր աշխատանքի համար` մրցանակի արժանացավ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը: Իսկ «Տարվա լավագույն քաղաք» ճանաչվեց ԷՋՄԻԱԾԻՆԸ:

Հասարակական կարգի պահպանության եւ անձնվիրաբար ծառայություն իրականացնելու համար` մրցանակի արժանացավ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ ԱՐԹՈՒՐ ՎԱՆՈՅԱՆԸ:

Հասարակության անվտանգության եւ բռնությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների համար` մրցանակի արժանացավ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար` 2-րդ աստիճանի շքանշանակիր, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ ՆԵԼԼԻ ԴՈՒՐՅԱՆԸ:

Հայ հեռուստատեսությունում եւ ռադիոյում ներդրած ավանդի համար` մրցանակի արժանացավ հաղորդավարուհի ԳԱՅԱՆԵ ՓԱՅՏՅԱՆԸ:  Իսկ հայ հեռուստատեսությունում ներդրած ավանդի համար` մրցանակի արժանացավ հաղորդավար, բ.գ.թ., դոցենտ ԶԱՎԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«Տարվա լավագույն գրող» անվանակարգին արժանացավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ լուսահոգի ՌՈՒԲԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

Հայ երաժշտության պատմության մեջ ներդրած ավանդի համար` պատվոգրի արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստ, երաժիշտ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

 «Տարվա լավագույն երիտասարդ երգչուհի» անվանակարգին արժանացավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, կոմպոզիտոր Նարինե Զարիֆյանի սան, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող ՄԱՐԻԱՆՆԱ ԼԻՄԱՆ: Իսկ «Տարվա երիտասարդ ժողովրդական երգիչ» ճանաչվեց ԷԴԳԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

Հայ երգարվեստում ներդրած ավանդի համար` մրցանակի արժանացավ ԼԵՅԼԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ: Իսկ հայ մշակույթում ներդրած ավանդի համար` մրցանակի արժանացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ:

«Տարվա լավագույն երգիչ» անվանակարգին արժանացավ ՄՀԵՐԸ (ARMENIA): Իսկ «Տարվա լավագույն երիտասարդ երգիչ» ճանաչվեց ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ:

Հայ երգարվեստում իրականացրած ակտիվ գործունեության համար` պատվոգրի արժանացավ երգչուհի ԼԻԱՆԱՆ, ինչպես նաեւ երգչուհի ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԸ:

«Տարվա լավագույն երգահան» ճանաչվեց ԱՆՈՒՇ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ: Իսկ «Տարվա լավագույն երաժշտական խումբը» CON ALMA BAND-ն էր:

Հատուկ պատվոգրի արժանացավ դերասանուհի ԱԳՆԵՍՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ: Իսկ հատուկ մրցանակի արժանացավ ԼԻԱՆՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ` «Վանա կատու» ներկայացումը հեղինակելու, բեմադրելու եւ ռազմահայրենասիրական ակտիվ գործունեության համար:

«Տարվա լավագույն ԴԻ ՋԵՅ» անվանակարգին արժանացավ ԱՐԱՄ ԽԱՉԻԿՅԱՆԸ` ԴԻ ՋԵՅ ԱՐՆԱ: Իսկ «Տարվա լավագույն ռոք խումբ» անվանակարգին արժանացավ «ԴՈԳՄԱ» խումբը:

 «Տարվա դիզայներ» անվանակարգին արժանացավ դիզայներ ԱՆԱՀԻՏ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Իսկ ակտիվ գործունեության համար` մրցանակի արժանացավ երգիչ ԿԱՐԵՆ ՕՀԱՆՅԱՆԸ:

«Տարվա լավագույն հաղորդում» ճանաչվեց «Կենտրոն» հեռուստաընկերության «ԵՍ ԿԱՄ» հաղորդաշարը: Ինչպես նաեւ նույն անվանակարգում մրցանակի արժանացավ ի հիշատակ քառօրյա պատերազմում ընկած հայորդիների «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի անձնակազմի կողմից ստեղծված «ԱՊՐԵԼՈՒ ԱՊՐԻԼ»շարքը:

«Տարվա լավագույն պարային կենտրոն» ճանաչվեց ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի ՍՈՖԻ ԴԵՎՈՅԱՆԻ«Պարի եւ հոգու թատրոնը»: Իսկ «Տարվա լավագույն դերասանուհի» անվանակարգին արժանացավ դերասանուհի ԱՆԱՀԻՏ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:

«Տարվա լավագույն հաղորդավար» ճանաչվեց դերասան, հաղորդավար ԱՐՄԵՆ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ: Իսկ կայքի բարեգործական միջոցառումներին միանալու եւ բարեգործական ծրագրեր իրականացնելու համար` մրցանակ ստացավ երգչուհի ԴԱԼԻԹԱՆ:

«Տարվա լավագույն հոգեբան» անվանակարգին արժանացավ ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Իսկ «Տարվա հանդիսատեսի եւ հեռուստադիտողի համակրանք» անվանակարգին արժանացավ փաստաբան ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆԸ:

Առաջնագծից օպերատիվ տեղեկությունների եւ ռազմահայրենասիրական գործունեության համար` մրցանակի արժանացավ ֆոտոլրագրող ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԸ: Իսկ «Տարվա լավագույն լրատվական կայք» ճանաչվեց Blognews.am-ը:

Կայքի հետ համագործակցության համար պարգեւատրվեցին Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ՝ ՏԵՐ ՇՄԱՎՈՆ քահանա ՂԵՎՈՆԴՅԱՆԸ:

Մրցանակներ էին նախատեսված նաեւ լավագույն բարերարների, սրահների, ընկերությունների համար: Հիշեցնենք, որ AAD-ի նախաձեռնությունների շնորհիվ այս տարի շուրջ 500-ից ավելի կարիքավոր ընտանիքներ ստացել են սննդի, հագուստի եւ ֆինանսական օգնություն: Իսկ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ վիրավոր զինվորներ ստացել են ֆինանսական եւ նյութական աջակցություն:

Լուսանկարները Գագիկ Սարգսյանի

Բոլոր լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ՝

https://www.facebook.com/pg/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1221019811313823

Print Friendly
Facebook