Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Ե՛վ ես, և՛ կինս լինելով բժիշկ մեր երեխաներին բժշկության ուղին ցույց չենք տվել». Մարատ Զաքարյան

18.11.2016 | 21:46

Հարցազրույցի հյուրն է հոգեթերապևտ-սեքսոպատոլոգ՝ Մարատ Զաքարյանը

-Ինչպե՞ս և ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկի մասնագիտությունը:
-Երբևէ չեմ երազել բժիշկ դառնալու մասին, այդ ամենն ինձ մոտ ձևավորվեց կամաց-կամաց ութ-իններորդ դասարաններում, երբ սկսեցինք ուսումնասիրել բնագիտական առարկաները՝ ֆիզիկան, քիմիան: Դպրոցն ավարտելուց հետո դիմեցի բարձրագույն ուսումնական հաստատություն: Երեք տարի անընդմեջ չկարողացա ընդունվել, երբ երկրորդ անգամ էի փորձում՝ ընդամենը մեկ թվանշանով հետ մնացի: Սակայն չնկճվեցի վերջապես ընդունվեցի Հայկական պետական բժշկական համալսարան: Սովորեցի 7 տարի:
-Ինչպե՞ս վերաբերվեցին Ձեր որոշմանը Ձեր ծնողները, երբ ընտրեցիք բժշկի մասնագիտությունը և հենց հոգեթերապևտ-սեքսոպատոլոգի ուղղվածությունը:
-Իմ ծնողները ամենևին չեն խոչընդոտել իմ որոշմանը: Իմ քույրերն ու եղբայրը նույնպես իրենց ուղին ինքնուրույն են ընտրել: Նման օրինակով էլ ես վարվել եմ իմ երեխաների դեպքում՝ թողնելով, որ իրենք որոշեն, թէ ինչ մասնագիտություն կնտրեն: Ե՛վ ես, և՛ կինս լինելով բժիշկ մեր երեխաներին բժշկության ուղին ցույց չենք տվել:

-Բուհն ավարտելուց հետո մինչ բանակ զորակոչվելը որևէ բժշկական հաստատությունում աշխատե՞լ էք:
-Բուհն ավարտելուց հետո աշխատանքի անցա Կիրովականի (այժմ Վանաձոր) առողջարանում, այնուհետև գործուղվեցի վերապատրաստման Խարկովի ինստիտուտւմ: Բանակից զորացրվելուց հետո վերապատրաստումս շարունակեցի Լենինգրադի Հոգեթերապիայի ամբիոնում: Դրան հետևեց Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտում իմ աշխատանքը:
-ՈՒնե՞ք աշխատություններ:
-Գիտական թեզ եմ պաշտպանել, թեման՝ Սեռական խանգարումներն էին: ՈՒնեմ քառասունից ավելի հոդվածներ: Մի քանի գրքերի համահեղինակ եմ:
-Որո՞նք են Ձեզ համար կյանքի մնայուն արժեքները: 
-Ընտանիքս և ընկերությունը: Երբ դեռ պատանի էի՝ գոյություն ուներ <<Խարույկ>> ակումբ: Այնտեղ էի հաճախում ու այդտեղ ստեղծված մնայուն ընկերությունն է, որ ուղեկցում է ինձ մինչ այժմ:

Հեղինակ՝ Ինեսսա Սիրեկանյան

Print Friendly
Facebook