Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Մարզիկ» որակավորումը առաջին հերթին պետք է ասոցացվի պատվի և վեհության հետ. Լևոն Հովհաննիսյան

11.11.2016 | 10:06

Լևոն Հովհաննիսյանն, ով հանրությանն առավելապես հայտնի է հեռուստասերիալներից, արդեն տասը տարի է ինչ իրեն նվիրել է բոդիբիլդինգին:

«Մանուկ հասակում միշտ երազել եմ Մարվելի սուպերհերոսների մարմինների կառուցվածքներից ունենամ ու այդպես նստվածք է տվել մինչ օրս»,-ասում է նա:

2007 թվականին, երբ դեռ 17 տարեկան էր գրանցել է իր առաջին հաջողությունը: Մասնակցելով համահայկական առաջնությանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը:

Նրա խոսքով ցանկալի արդյունքին հասնելու համար խելք, կամքի ուժ և անձնազոհություն է հարկավոր, բնականաբար նաև հովանավորներ, որոնք սովորաբար չկան:

«Այստեղ մարզիկները լուրջ աջակցություն և հովանավորում չունեն, և դա գլխավոր պատճառներից մեկն է, որ մեզ մոտ շատ դժվար և դանդաղ է առաջ գնում «ֆիթնեսի առաջընթացը», որը շատ մեծ տեղ ունի այժմ ողջ աշխարհում: Ցավոք այն մեզ մոտ շատ ցածր աստիճանի վրա է գտնվում»,- նշում է Լևոնը և հավելում, որ չնայած դրան կան աթլետներ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում պատշաճ կերպով ու պատվով ելույթներ ունենալու համար՝ անկախ դժվարությունների մի մեծ շարանի:

Մարզիկի վերջին մրցումները տեղի են ունեցել տարվա առաջին կեսին: Ներկայումս կլանված է աշխատանքի մեջ, որը չի սահմանափակվում սպորտով: Սակայն ինչպես նա է նշում, եթե զգա, որ ներսում կրկին գլուխ է բարձրանում մարտիկի հոգեբանությունը, ապա հնարավոր է նորից սկսի լուրջ մարզվել:

Ներկա գործող աթլետներին և ապագայում իրենց այս ամենի մեջ տեսնողներին կոչ է անում հարգել միմյանց, և հիշել, որ առողջ մրցակցությունը միշտ էլ խրախուսելի է:

«Երբ մարդիկ օգտագործում են «Մարզիկ» որակավորումը որևէ մեկի համար, ապա դա առաջին հերթին պետք է ասոցացվի պատվի և վեհության հետ»,- ասում է Լ. Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նրա դերասանական գործունեությանը, նշենք որ նա նկարահանվել է «Որոգայթ» և «Ժառանգները» հեռուստասերիալներում, «Ելք չկա» և, «Սիրո գործակիցը» ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ տեսահոլովակներում:

Նյութը պատրաստեց Լիանա Հարությունյանը

Facebook