Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Վեգասյան հարսանիքները

22.12.2011 | 07:57

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:

 

Այս խոսքերը տեղին է ասված Վեգասյան հարսանիքների մասին, որոնց ուղղակի հարկավոր է մասնակից լինել եւ վայելել այդ հաճույքը:

 

Լաս Վեգասը համարվում է աշխարհի զվարճանքների մայրաքաղաքը: Այն նաեւ անվանում են մեղքերի քաղաք իր խաղատների, ակումբների, բազմաթիվ ժամանցային կենտրոնների, մերկապար ցուցադրող ակումբների  բազմաքանակ լինելու պատճառով: Այս քաղաքը հայտնի է նաեւ իր հարսանեկան արարողությունների կազմակերպման բազմազանությամբ: Այստեղ օրական մոտ 500 ամուսնություն է տեղի ունենում, որը կարող է գերազանցվել, օրինակ` Վալենտինի օրերին: Ամուսնությունների համար ավելի ռոմանտիկ վայր գտնել, քան Լաս Վեգասը  գրեթե անհնար է. այստեղ բազմաթիվ օտարերկրացիներ են գալիս զուտ հարսանեկան արարողությունների կազմակերպման համար: Դրա վառ օրինակ Է համարվում <<Շարժական հարսանիքների>> կատարման ձեւը, որը չեք հանդիպի որեւէ այլ երկրի մշակույթում:

Հիմնականում այդպես են նշում այն երիտասարդ զույգերը, որոնք ցանկանում են  ամուսնանալ մի փոքր արտասովոր ու զվարճալի եղանակով: Շատերի  համար էլ  <<Շարժական հարսանիքի>> գաղափարը գումար խնայելու համար լավ առիթ է, որովհետեւ ընդգրկում է միայն ամուսնական արարողությունը, առանց ընդունելության: Զույգը միայն պետք է նայի նման կարգի ամուսնական արարողությանը  ծառայող  մատուռներից  մեկին, եւ այնտեղից  կստանա օրհնություն օրինական ամուսիններ համարվելու համար: Այսպիսով` դուք վարում եք ձեր մեքենան` լինի դա բեռնատար, թե` մարդատար, հեծանիվ, թե`մոտոցիկլետ, դուք անգամ կարող եք ձի քշել, որն ավելի գեղեցիկ է նայվում, ձեր բոլոր ցանկությունները  կարող եք իրագործել եւ այդ կերպ ամուսնանալ: Ավելի վառ երեւակայություն ունեցող զույգերը`  կարող են անգամ ամուսնանալ նավի վրա նստած: Եթե այս փոխադրամիջոցներից գոնե որեւէ մեկն ունենաք  ավելի քիչ գումար կծախսեք: Բայց կարիք չկա մտածելու այսպիսի հարսանիքի անկատար լինելու մասին, երբ չունեք որեւէ տրանսպորտային միջոց, դուք ուղղակի կարող եք վարձել դրանք մատուռներից կամ քաղաքի բազմաթիվ այլ  վայրերից: Ամենահարգի փոխադրամիջոցներն են համարվում լիմուզինները, համերները, դասական եւ սպորտային մեքենաները: Բայց, եթե դուք իսկապես ռոմանտիկ մարդ եք ձեզ  համարում ու ցանկանում եք ձեր ընտրյալին հաճելի անակնկալներ անել` հրաժարվե’ք  մայրիկի եւ հայրիկի ներկայությունից  եւ ձեզ համար անմոռանալի տոնը անցկացրեք  ձեր իսկ ձեռքերով պատրաստված մեքենայում, որտեղ կթեւածեն սպիտակ աղունիկները եւ թիթեռնիկները: Մի փոքր գումար ծախսելու դեպքում դուք կարող եք պատրաստել  նկարներ եւ տեսանյութեր ծնողներին ցույց տալու համար, որը ձեզ կօգնի ներում խնդրելուց:

Հարսանիքի կազմակերպման այս գաղափարը ծնվել Է 1991թ., երբ մի փոքրիկ սպիտակ մատուռի աշխատակազմ նկատում է, որ հաշմանդամները դժվարություն են ունենում մեքենայից իջնելու եւ մինչեւ մատուռ հասնելու ժամանակ: Առաջին անգամ այս գաղափարը իրագործվեց Վալենտինի օրը եւ դա դարձավ այնպիսի նորարարություն, որ անգամ խնդիրեներ չունեցող մարդիկ եւս սկսեցին օգտվել այդ ձեւից: Այս ամենից  հետո  բազմաթիվ այլ մատուռներ եւս օգտվեցին այս գաղափարից` ամեն տարի զարգացնելով եւ մշակելով ծրագիրը, ավելի նորաձեւ եւ ամենաշատ պահանջարկն ունեցողը դարձրին: Այդպիսի նորարարություններից էր, օրինակ` առաստաղի ձեւավավորումը, որոնցից  ամենաինքնատիպը ստեղծեց սպիտակ փոքրիկ մատուռը, այն նկարազարդելով այնպես, որ աստղազարդ երկնքի տպավորություն թողներ  եւ մեծ արագությամբ այն սկսեց գրավել ամուսնացողների ուշադրությունը  ու վերջին 15 տարիների ընթացքում ամենահայտնին դարձավ:

Բայց սխալ կլինի այն տպավորությունը, թե  Լաս Վեգասում միայն այս տիպի են լինում հարսանիքները: Այս քաղաքում կան կազմակերպություններ, որոնք իրագործում են ամենաանիրական ցանկությունները: Ամուսնացողներին տրվում է ընտրության լայն հնարավորություն` որոշելու արարողության պայմանները: Դուք կարող եք այն նշել ինքնաթիռում` վերեւից  հիանալով գիշերային Վեգասի շքեղությամբ, այնուհետեւ  հայտնվել այնպիսի մի վայր, որ կարծես ձեզանից առաջ ոտք  դնող չի եղել, կամ կարող եք կարծրատիպերը չկոտրելով` նշեք  ընկերների  եւ բարեկամների հետ ռեստորանային պայմաններում, իսկ գուցե ընտրեք ծովը` դա ձեր խնդիրն է:

Նյութը պատրաստեց ՆԵԼԼԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

Print Friendly
Facebook