Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




aad.am կայքը շուտով կդառնա 7 տարեկան

20.10.2016 | 11:20

aad.am կայքը շուտով կնշի իր 7-ամյակը: Կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանի խոսքերով առաջիկայում սպասվելիք միջոցառումը կրկին կլինի  ավանդական մրցանակաբաշխության տեսքով: <<Որպես Հայաստանի առաջին կայքային մրցանակաբաշխություն միշտ էլ aad.am-ն առանձնացել է իր բովանդակային, գրագետ և որակ ու ճաշակ ստեղծող մարդկանց գնահատելու մոտեցմամբ: Այս տարի ևս առանձնահատուկ տեղ կհատկացվի մեր մեծերին: Կլինեն տարբեր ոլորտների մարդկանց լավագույնի տիտղոսն արժանացնելու արարողակարգ: Այժմ քննարկում ենք որոշ անվանակարգեր թողնելու նպատակահարմարությունը, բայց ընդհանուր մրցանակաբաշխության մոտեցումը նույնն է, իսկ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի շոուի մասը մի քիչ ավելի հագեցած է: Կլինի նաև նոր նախաձեռնության շնորհանդես, շնորհիվ որի մի քանի կարիքավոր ընտանիքների կապահովենք մշտական աշխատանքով…>>:

Մեր այն դիտարկմանը թե մրցանակաբաշխությունը որտեղ կկայանա, որ օրը և ինչ խորագիր կամ ինչ շեշտվածությամբ կլինի Խուրշուդյանը պատասխանեց. <<Տեղը և օրը դեռևս հրապարակման ենթակա չեն, բայց այս տարվա խորագիրն ու շեշտը կդրվի Հայոց բանակի, քառօրյա հայ զինվորների ռազմական գործողությունների և փայլուն սխրագործությունների վրա: Իսկ հայրենասիրական այդ հաղթարշավը կշարունակեն մեր օլիմպիականները՝ իրենց հաղթանակներով: Կարծում եմ, որ այս ուղենշով էլ կամփոփենք տարին>>:

Նյութը պատրաստեց Տաթևիկ Դանիելյանը

Print Friendly
Facebook