Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հայ մարմնամարզիկների հաջող մասնակցությունը՝ Թբիլիսիում կայացած միջազգային մրցաշարին

18.10.2016 | 14:49

Հայ մարմնամարզիկները Թբիլիսիում կայացած «ՎՏԲ բանկի գավաթի» միջազգային խաղարկությանը հաջող են մասնա-կցել՝ թիմային հաշվարկով զբաղեցնելով երկրորդ տեղը:

Առանձին գործիքների վրա գերազանց է հանդես եկել Վիգեն Խաչատրյանը (անձնական մարզիչ՝ Արտյոմ Ավետյան), որը թե՛ նժույգաթափերի և թե՛ պտտաձողի վրա վարժություններում գերազանցել է իր մրցակիցներին և նվաճել 2 ոսկե մեդալ, իսկ ազատ վարժությունում դարձել է բրոնզե մեդալակիր: Վիգեն Խաչատրյանը բրոնզե մեդալի է արժանացել նաև բազմամարտում:

Օղակների վրա վարժությունում ոսկե մեդալ է նվաճել նաև Վահագն Դավթյանը (անձնական մարզիչ՝ Արտյոմ Ավետյան), իսկ Արթուր Ավետիսյանը (անձնական մարզիչ՝ Հայկ Նազարյան) արժանացել է բրոնզե մեդալի:
Նշենք, որ առաջնությանը մասնակցել են 5 երկրների ավելի քան 30 մարմնամարզիկներ:
Print Friendly
Facebook