Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Աղվերանում տեղի է ունեցել լեռնահեծանվային սպորտի ՀՀ առաջնությունը

17.10.2016 | 16:19

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել լեռնահեծանվային սպորտի Հայաստանի Հանրապետության առաջնությանը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Աղվերանում:

Առաջնությանը մասնակցել են 30-ից ավելի հեծանվորդներ՝ երեք տարիքային խմբերում: Մասնակիցներն ուժերն են չափել 10 կմ շրջաձև քրոս քանթրի (cross-country) մրցաձևում: Պատանիների պայքարում առաջին տեղն է գրավել Հովհաննես Երանոսյանը, երիտասարդների պայքարում՝ Ամու Ասուբովը, իսկ մեծահասակների պայքարում՝ Ռոբերտ Խաչատրյանը, որոնց պարգևատրել է Հրաչյա Ռոստոմյանը:

Նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիան ներկայացրել է գործունեության ծրագիր: «Այդ ծրագրի բաղկացուցիչ մասն են կազմում աշխատանքային ծրագրերը և ֆինանսական բաղադրիչը: Երկուսին էլ կփորձենք աջակցել: Սակայն այս մարզաձևի կարևորությունը նրա մասսայականությունն է»,- նշել է Հ. Ռոստոմյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է ֆեդերացիայի ներկայացրած հայտը, և գույքային ծրագրով ֆեդերացիային կհատկացվեն հեծանիվներ:

Հայաստանի լեռնահեծանվային սպորտի ֆեդերացիայի նախագահ Մարտին Շարբաթյանը գոհացուցիչ է գնահատել առաջնության արդյունքները և նշել, որ ծրագրում են հաջորդ ամիս մեր երկրում կազմակերպել լեռնահեծանվային սպորտի միջազգային առաջնություն:
Facebook