Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Երևանի 155 հիմնական դպրոցում

27.09.2016 | 11:49

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 հիմնական դպրոցում կայացավ ՀՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված հաշվետու միջոցառում: Երեկույթի ընթացքում դպրոցի բոլոր դասարանները ներկայացան իրենց կրթական ցուցանիշներով: Շնորհալիները հանդես եկան կատարումներով: Միջոցառման ընթացքում Լևոն Միրիջանյանի անվան 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը արժանացավ ԵԿՄ պատվոգրի՝ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ աջակցություն ցուցաբերելու և անկախության տարիներին ներդրած վաստակի համար: Aad.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն իր խոսքում նշեց, որ կարևոր է այսօրվա դպրոցում տնօրենի դերն ու նշանակությունը, առավել ևս նվիրումը, որն ուղղված է սերնդի դաստիարակությանն ու հայեցի մեծանալուն: Այս համատեքստում 155 դպրոցը ոչ միայն մրցակից չունի, այլև օրինակ է բոլորի համար…

Լուսանկարիչներ՝ Նաիրի Մանուկյան և Արմեն Կիրակոսյան

Բոլոր լուսանկարներն այս հղմամբ՝ https://web.facebook.com/aadam-222078894541258/photos/?tab=album&album_id=1153406258075179

Print Friendly
Facebook