Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հանդիպում ՀՀ տանկային բիատլոնի ֆեդերացիայի մասնակիցների հետ

06.07.2016 | 13:44

 Օրեր առաջ aad.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն այցելեց ՀՀ տանկային բիատլոնի ֆեդերացիայի անդամներին՝ ովքեր պատրաստվում են օգոստոսին կայանալիք տանկային միջազգային բիատլոնին, որը կկայանա Ռուսաստանում: Ներկաներին կայքի և <<Մարիաննա>> ընկերության կողմից հանձնվեց սնունդ և այլ պարագաներ: Մամիկոն Խուրշուդյանը ՀՀ տանկային բիատլոնի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի հետ շրջայց կատարեց տանկային հրապարակում, ծանոթացավ վարժանքներին և զինվորների պատրաստվածությանը, դիտեց տանկային ելույթներ:

Հանդիպման ավարտին տանկային բիատլոնի մասնակիցներին հաջողություններ և հաղթանակներ մաղթեցինք: Հուսանք, որ այս անգամ նույնպես կհպարտանանք մեր տղաների գրանցած ցուցանիշներով:

Print Friendly
Facebook