Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Գոնե այս անգամ ժյուրին լինի արդար ու կայացնի ճիշտ որոշում. Մամիկոն Խուրշուդյան

03.06.2016 | 05:39

Հայաստանի բոդիբիլդինգի ազգային հավաքականի ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են տարածաշրջանային առաջնություններին և նվաճում մրցանակային տեղեր: Մայիսի 28-ին Թբիլիսիում տեղի ունեցած Black Sea Cup 2016 բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարին, որին մասնակցել են մարզիկներ  Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը, Արթուր Հարությունյանը, Լևոն Հովհաննիսյանը,Կևորկ Թութունջյանն ու Առաքել Ջեյրանյանն, ընդհանուր քանակով նվաճել են 1 ոսկի , 1արծաթ ու 2 բրոնզ: Իսկ հունիսի 4-ին Երևանում տեղի կունենան Men`s Physique-ի և Բիկինի ֆիթնեսի մրցումները:

Լևոն Հովհաննիսյանին սատարող  AAD.am կայքի հիմնադիր ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում  նշեց, որ Հայաստանում եղել են նմանատիպ մրցումներ, սակայն ցավոք դրանից հետո եղել են նաև դժգոհություններ ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց մրցաշարերում. « Իմ թիմի հետ ունեմ նախընտրած թեկնածու՝ սպորտսմեն  Լևոն Հովհաննիսյանը, որին քաջալերելու ենք, որպիսի լինի հաղթող` առնվազն իր քաշային կարգում: Լևոնը մասնակցել է բազմաթիվ  միջոցառումների, ունի մեծ փորձ, իսկ տվյալները ամբողջությամբ համապատասխանում են: Կարծում եմ, որ նա մշտապես եղել է հաղթողի դերում, պարզապես ճիշտ կլինի, որպեսզի գոնե այս անգամ ժյուրին լինի արդար ու կայացնի ճիշտ որոշում: Դա մեզ համար առանցքային նշանակություն ունի»:

Պրն Խուրշուդյանը նաև նշեց, որ մշտապես հետամուտ է լինելու Լևոնի հաջողություններին, որոնք պետք է շարունակվեն. «Մենք չենք սատարում աննպատակ մարդու, սատարում ենք այն աշխատասեր մարզիկին, որն իր 24 ժամյա գործունեությունը նվիրել է այս սպորտաձևին»,- եզրափակեց Մ. Խուրշուդյանը:

Նյութը պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Print Friendly
Facebook