Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Աշխարհին հայկական զինուժը ցույց է տվել դասական ինքնապաշտպանություն

13.04.2016 | 06:15

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում նշել է. «Հասարակությունը, պետության հայրենիքի համար պետք է կռվի մինչեւ վերջ, հետո, միանշանակ, հաջողությունը կգա: Մի թիզ, մի սմ հողի վերաբերյալ խոսակցություն չպիտի լինի: Ավելին` հիմա Հայաստանում պետք է զեկուցեն, թե քանի սմ են ազատագրել, այլ ոչ թե այն մասին, որ մի թիզ հող չեն տվել: Խաղաղություն կոչված մտայնությունը հիվանդոտ, պարտության տանող ուղի է: Այն պետք է մի կողմ թողնել, որովհետեւ դարերով խոսում ենք խաղաղությունից ու ունենում ենք պարտություններ եւ ցեղասպանություն: Պետք է հրաժարվենք այդ բառից, որպեսզի ունենանք խաղաղություն: Ու խորհուրդ եմ տալիս առաջին, երկրորդ նախագահների խոսակցություններին շատ ուշադիր չլինել: Ասում են` միասնություն եւ այլն, իսկ ի՞նչ պետք է անեիք, որ միասնական չլինեիք: Չէ՞ որ միասնությունն ապացուցվում է արյան գնով: Աշխարհին հայկական զինուժը ցույց է տվել դասական ինքնապաշտպանության օրինակ` ռազմական արվեստի բոլոր կանոններով, դրանով պետք է հպարտանալ, ոչ թե գործը չավարտած` չեղած մտքեր ապացուցելով, թե ես 1997 թվին ճիշտ էի»:

Հ.Գ. – Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Print Friendly
Facebook