Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Հիշատակդ վա’ռ, հզոր հայորդի

19.03.2016 | 08:37

aad.am կայքի հիմնադիր Մամիկոն Խուրշուդյանն այցելել է դիվերսիայի հետևանքով սահմանն անձնուրաց պաշտպանած և մինչև արյան վերջին կաթիլը Հայրենիքին զոհաբերած Արմեն Հովհաննիսյանի փառքի անկյուն:

Այցելության ընթացքում նա ծանոթացել է հերոսի կյանքին ու ծառայության ընթացքին վերաբերող նյութերին:

Հերոսի մայր Մարինե Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ հավաքած բոլոր անձնական իրերը, հոդվածներն ու այլ պարագաները մեկտեղելու համար երկար ժամանակ պահանջվեց, սակայն նրանք կարողացան կատարել այդ աշխատանքը: Այժմ Փառքի անկյունը հարստանում է Հերոսի մասին հուշերով ու նամակներով:

Մամիկոն Խուրշուդյանը հուշամատյանում կատարեց իր գրառումը, որն ավարտվում էր հետևյալ խոսքերով.

Արմե’ն, դու քեզ հետ բերեցիր լույս, հույս, սեր, խաղաղություն և ոչինչ չուզեցիր այդ ամենի դիմաց`

Դու ինչպես փյունիկ վեր հառնեցիր` պաշտպանելով բոլորիս, Դու հաղթեցիր…

Լուսանկարիչ` Գագիկ Սարգսյան

Print Friendly
Facebook