Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բաց դաս բարեկրթության մասին

24.02.2016 | 22:03

Փետրվարի 23-ին Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոցի 4-րդ <<դ>> դասարանում դասղեկի ժամին անցկացվեց բաց դաս <<Լինենք բարեկիրթ>> թեմայով:
Ուսուցիչ Լ. Շահնազարյանը դասը սկսեց Ժան Ժակ Ռուսսոյի խոսքերով. <<Իսկական բարեկրթությունը բարյացակամ վերաբերմունքն է մարդկանց հանդեպ>>:
Այդ խոսքերը երեխաների առջև բացեցին բարեկիրթ աշխարհի գունեղ, ազդեցիկ, հմայիչ կողմերը: Նրանք վերհիշեցին իրենց մանկության մոլորակում ապրելու, արարելու, երջանիկ զգալու համար անհրաժեշտ բարեկիրթ բառերն ու արտահայտությունները: Ցույց տվեցին, թե ինչպես են կողմնորոշվում իրավիճակներում, որպեսզի համարվեն բարեկիրթ ու դաստիարակված, որպեսզի իրենցով հպարտանան թե’ ծնողները, և թե’ հասարակությունը:

Facebook