Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կանանց շախմատի Հայաստանի չեմպիոնուհու տիտղոսը նվաճել է Մարիա Գևորգյանը

22.01.2016 | 13:37

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտվել է շախմատի կանանց 71-րդ ՀՀ առաջնությունը: Վերջին խաղափուլում հավաքելով 8.5 միավոր (հնարավոր 9 միավորից)՝ չեմպիոնուհու տիտղոսը նվաճել է Մարիա Գևորգյանը (Երևանի Էրեբունու շախմատի մանկապատա-նեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հրայր Սիմոնյան):

6,5 միավորով երկրորդ տեղը գրավել է Աննա Հայրապետյանը (Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Վլադիմիր Հայրապետյան), իսկ երրորդ հորիզոնականը 6 միավորով զբաղեցրել է Սուսաննա Գաբոյանը:
Շախմատի տղամարդկանց 76-րդ ՀՀ առաջնությունը դեռևս շարունակվում է:
Նշենք, որ հունվարի 21-ին խաղացվել են 9-րդ խաղափուլի պարտիաները: Ինը խաղափուլից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է՝ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել են հավասար՝ 7-ական միավոր: 6 միավորով երրորդ տեղում է Արման Փաշիկյանը:
Facebook