Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Ամանորին ընդառաջ շուրջ 100 երեխաներ արժանացան նվերների և 30 կարիքավոր ընտանիք սննդե ծանրոցների

31.12.2015 | 09:04

Ավարտվեց aad.am կայքի կողմից կազմակերպված հերթական բարեգործական նախաձեռնությունը, որի ընթացքում Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր և Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղերի շուրջ 100 երեխաներ և 30 կարիքավոր ընտանիքներ արժանացան նվերների և սննդե ծանրոցների:

Միջոցառման ընթացքում իրենց օգնության ձեռքը մեկնեցին նվիրյալներ տարբեր բնագավառներից, մարդիկ ովքեր հավատում, վստահում և միահամուռ ուժերով մեզ հետ լինում են այնտեղ, որտեղ օգնության կարիք կա, բարին ու դրականը փոխանցելու, հույս, հավատ սերմանելու անհրաժեշտություն կա:

Տարին իր ավարտին է մոտենում հենց այդպիսի մարդկանց առողջություն, սեր, երջանկություն մաղթելու բուռն ցանկությամբ, թող բոլոր այդ ընտանիքների օրհնանքները սփռվի Ձեր ընտանիքի վրա, շենանանք և միշտ մեր կողքին լինեք…

Մեզ միացած մարդիկ ու կազմակերպություններն էին`

Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի սաները` տնօրեն Էլիզա Աթադջյանի ղեկավարությամբ

Բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը

Երևանի ավագանի, ՀՀ փոքր հեկերի միության նախագահ Նաիրա Նահապետյանը

Իրավապաշտպան Նարե Արամյանը

Դերասան, բոդիբիլդեր-մարզիչ Ռուբեն Հակոբյանը

Բժիշկ Մարատ Զաքարյանը

Նշան Թադևոսյանը

Գրիգոր Ներսիսյանը

Նանա Կարապետյանը

HM silver արծաթյա զարդերի խանութ-սրահը

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոցը` տնօրեն Լուսինե Դանիելյանի ղեկավարությամբ

Երևանի Մուշեղ Իշխանի անվան 5 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները տնօրեն Անահիտ Սարգսյանի ղեկավարությամբ

Շնորհավոր Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը…

Բարին տարածեք և բարությամբ լցրեք այս աշխարհը, դրա կարիքն այսօր ավելի շատ է անհրաժեշտ…

Լուսանկարիչ Գոռ Իսկանդարյան

Լուսանկարները կարող եք դիտել այս հղմամբ`

https://www.facebook.com/media/set/?set=a.964892193593254.1073741879.222078894541258&type=3

Facebook