Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«ՁՄԵՌ ՊԱՊԸ ՄԻԱԿ ԿԵՐՊԱՐՆ Է ԵՂԵԼ ԻՄ ԿՅԱՆՔՈՒՄ, ՈՐԸ ՉԵՄ ՍԻՐԵԼ ԽԱՂԱԼ»

25.12.2015 | 09:17

 «Իրավունքը» գրում է, որ թերթի տոնական  «Ուղիղ կապի» հյուրն է եղել դերասան ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ: Իհարկե, պահպանելով տոնական տրամադրությունը` Լ. Հարությունյանը ե՛ւ կատակել է, ե՛ւ քաղաքականացրել Ամանորը ու, միեւնույն ժամանակ, անդրադարձել մշակութային խնդիրներին:

Պարոն Հարությունյան, ամանորյա եռուզեռը սկսված է, մարդիկ էլ կոկորդիլոս են գնում, էլ գոճի: Իսկ ինչպիսի՞ն է լինում Ձեր ամանորյա սեղանը:

– Շատ անիմաստ, պարզ, մեր տուն մարդ չի գալիս, մեկ-մեկ ես եմ զոռով բերում…(ծիծաղում էհեղինակ):

Եթե ավելի լո՞ւրջ:

– Ինչպես բոլորինը: Ճիշտն ասած, ես Ամանորը չեմ սիրում, որովհետեւ այդ օրերին իմ ազատությունն եմ կորցնում: Ինչ-որ պարտականություններ է գալիս անկախ քեզնից քո վրա, ու ուրիշները քո տեղը ինչ-որ բաներ են որոշում, իսկ ինձ համար իմ ազատությունը շատ թանկ է: Դեռ այս վերջին 20 տարին չեմ զգացել էդ տոնի հաճույքը, որովհետեւ այսօր իմ ու քո ազգը մեծ տոնակատարության կարիք ունի, որ կդիպչի մեր սրտերին: Մենք չենք կարողանում մեկս մեկիս սրտին դիպչել, այսօր ինչ-որ անում ենք, մի քիչ սարքովի է: Կուզենամ, որ 2016 թվականի վերջում ազգովի էդ ուրախությունն ապրենք ու ունենանք հաղթանակներ: Ուզում եմ, որ 2016 թվականի վերջում գոնե բոլորս հասկանանք, որ երջանկությունը լավ բան է, ու կարող ենք ազգովի երջանիկ լինել:

Մինչեւ ե՞րբ եք հավատացել Ձմեռ պապիկին եւ եթե հնարավոր լիներ, ի՞նչ նամակ կգրեիք այսօր նրան:

– Խնդրում եմ` այն, ինչ-որ ես կասեմ, թող երեխեքը չիմանան դրա մասին: Ձմեռ պապը միակ կերպարն է եղել իմ կյանքում, որը չեմ սիրել խաղալ, չեմ խաղացել ու չեմ ընդունել: Դա այն կերպարն է, որ ժամանակ առ ժամանակ երեխեքի մեջ առաջացնում է ինչ-որ լավ զգացողություն, հետո յուրաքանչյուր երեխա, երբ հասկանում է Ձմեռ պապ չկա, սթրես է ապրում: Ես միշտ հավատում եմ մի բանի, որը կա: Ամեն դեպքում, ինչպես իմ ու քո հավատն են այսօր ջարդել, նույն հոգեբանությունը երեխայի մոտ է: Մենք գիտենք, որ ունենալու ենք լավ հայրենիք, լավ պետություն` մեր ազգին իմանալով հանդերձ, բայց այսօր ամեն օր ապրում ենք հիասթափություն, որովհետեւ մեր Ձմեռ պապին ամեն օր մեզ խաբում է: Ամեն դեպքում, եթե նամակ գրելու լինեի ու իմանայի լավ Ձմեռ պապ է դիմացս, իրենից մի բան կխնդրեի` կասեի այնպես արա, որ ազգիս հպարտությունը վերականգնվի, ու իմ ազգանվան վերջին երեք տառը իր լավ ժամանակը ապրի, որ երբեք էս պետությունից դուրս գալուց հետո այդ երեք տառի համար չամաչեմ: Ես սիրուն, գանգուր, ռոմանտիկ բաներ չունեմ: Կյանքում ռոմանտիկ չեմ եղել, չեմ ջոգել լուսինը սիրուն է, թե` ոչ: Կամ որ ասում են` որն է քո սիրած թիվը, պատասխանում եմ` «լյուբոյը», որ նորմալ թիվ են տալիս, էդ իմ ամենասիրած թիվն ա:

Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք»-ի այսօրվա համարում:

Print Friendly
Facebook