Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Երբ համախմբված ենք և ուժեղ

25.12.2015 | 08:15

Հարգելի ընթերցո’ղ,

aad.am կայքի կողմից կազմակերպված Ամանորին ընդառաջ բարեգործական ծրագրի շրջանակներում մինչև դեկտեմբերի 26-ը հավաքում ենք անհրաժեշտ սնունդ և հանձնում սահմանամերձ գյուղերի, ինչպես նաև Արագածոտնի մարզի Նազրվան գյուղի ընդհանուր առմամբ շուրջ 125 կարիքավոր ընտանիքներին և երեխաներին:

Եվ այսպես մինչև դեկտեմբերի 26-ը Ձեզ կներկայացնենք այն մարդկանց ու անհատներին, ովքեր կմիանան այս նախաձեռնությանը և իրենց մասնակցությամբ հույսի, հավատի ու օրհնության լույս կբերեն հենց իրենց ընտանիքներին:

Միասին նշենք Ամանորն ու հայ գյուղացուն քաջալերենք մեր օգնությամբ…

Հիշեցնենք, որ նախաձեռնությանն արդեն միացել են`

Բելգիայի Գենտ քաղաքի կիրակնօրյա դպրոցի սաները և բելգիահայ երգչուհի Կարինե Օհանյանը

Երևանի ավագանի

ՀՀ փոքր հեկերի միության նախագահ Նաիրա Նահապետյանը

Իրավապաշտպան Նարե Արամյանը

Դերասան, բոդիբիլդեր Ռուբեն Հակոբյանը

Երևանի Լևոն Միրիջանյանի անվան 155 դպրոցը` տնօրեն Լուսինե Դանիելյանի ղեկավարությամբ

Բժիշկ Մարատ Զաքարյանը

Նշան Թադևոսյանը

Գրիգոր Ներսիսյանը

HM silver արծաթյա զարդերի խանութ-սրահը

 

Facebook