Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԵՐԲ ԶՈՐԱԿՈՉԻԿԸ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՀԵՐԹԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

03.12.2015 | 17:24

Սկսած 2015 թվականի նոյեմբերից մինչեւ 2016 թվականի հունվար ամիսները կանցկացվեն մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ 18 տարին լրացած տղաների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը: Կզորակոչվեն նաեւ Հայաստանի այն քաղաքացիները, որոնց նախկինում տրված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը դադարել է մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Այս մասին գրում է «Իրավունք» թերթն ու նշում, որ հերթական «Ուղիղ կապ»-ի  ընթացքում ՀՀ քաղաքացիների հարցերին պատասխանել է ՀՀ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ, գնդապետ ՍԱՍՈՒՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ:

Եթե երիտասարդը պետք է մեկ ամսից զորակոչվի, եւ նրա մոտ նոր առաջ եկած առողջական խնդիրներ են նկատվում, ծնողն իրավունք ունի՞ զինկոմիսարիատից լրացուցիչ բուժզննում պահանջելու` հետագա բարդություններից խուսափելու համար (ՇՈՒՇԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ):

– Հայտարարված զորակոչի մինչեւ վերջին օրն էլ զորակոչիկը փորձաքննության ենթակա է ցանկացած հիվանդության դեպքում, որն ի հայտ կգա, կամ որի մասին նա կբարձրաձայնի: Զինկոմիստարիատներում գործում են բժշկական հանձնաժողովներ, որոնք այդ պահին իրականացնում են փորձաքննությունը, նայում են անչափահաս տարիքից եղած բժշկական փաստաթղթերը, բժշկական պոլիկլինիկաներում տրվող գրքույկը: Նույնիսկ պատահել է, որ շատ զորակոչիկներ իրենց առողջական ինչ-որ մի խնդրի մասին իմացել են բուն զորակոչի շրջանակներում` բժշկական փորձաքննության արդյունքերի հիման վրա: Եվ եթե խորացված հետազոտության կարիք կա, ապա զորակոչիկին տեղական բժշկական հանձնաժողովն ուղարկվում է համապատասխան բժշկական մասնագիտացված հաստատություններ:

Նորակոչիկների ծնողները առաջին հերթին մտավախություն ունեն, որ իրենց անփորձ որդին սահման է պահելու: Կբացառե՞ք այն, որ որեւէ նորակոչիկ ծառայություն անցնելուն պես` մեկ-երկու շաբաթվա ընթացքում չի դառնա հենց սահմանին ծառայություն իրականացնող զինվորը (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ):

– Միանշանակ, որովհետեւ սա կանոնակարգված է օրենքով: Քանի դեռ զորակոչիկը զինվորական երդում չի տվել եւ չի անցել երիտասարդ մարտիկի պատրաստման ծրագիր, նրա կողմից չի կարող իրականացվել մարտական հերթապահություն: Երիտասարդ մարտիկի պատրաստության ծրագիրը մոտ 30-40 օր է տեւում, եւ այն անցնելուց հետո միայն զինծառայողները զինվորական երդում են ընդունում, նրանց կցվում է համապատասան զենք, նշանակվում են համապատասխան պաշտոնների: Կրկնում եմ` բացառվում է, որ մինչեւ երիտասարդ մարտիկի ծրագիրն անցնելը, որեւէ նորակոչիկ ներգրավվի մարտական հերթապահության:

Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք»-ի այսօրվա համարում:

Print Friendly
Facebook