Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵԴԻԱ ԴԱՇՏԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ Է. «ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴՊԵՍ ՍՏԱՑՎԵՑ»

16.10.2015 | 06:12

Երգիչ ԳՐԻԳՈՐ ԿՅՈԿՉՅԱՆՆ օրերս է վերադարձել «Նոր ալիք» ամենամյա երաժշտական մրցույթից եւ չնայած փոքրիկ սկանդալին` ուրախ է, որ հնարավորություն է ունեցել մասնակցելու մի մրցույթի, որը մեր տարածաշրջանում «Եվրատեսիլից» հետո համարվում է 2-րդ հզոր մրցույթը, այս մասին գրում է «Իրավունքը»:  «Այս մրցույթից շատ բան ես սովորում, մեզ մոտ դաշտը սահմանափակ է, այնտեղ լայն հնարավորություններ կան, եւ հետո այդ բեմում ու այդ տեխնիկայով մեկ անգամ ելույթ ունենալու համար արժե մասնակցել»,- երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում ասել է երգիչը, ապա անդրադարձել ծագած խնդիրներին. «Ամեն ինչ լավ էր ընթանում, տպավորիչ էին 1-ին օրվա ելույթիս արձագանքները: Ուրախ եմ, որ մարդիկ գնահատեցին այն: Բայց խնդիրներ առաջացան 2-րդ օրվա իմ ելույթի հետ: Նախ` քանի որ մենք, ցավոք, ձեռք չէինք բերել հեռարձակելու լիցենզիա եւ 7 տարվա պատմության մեջ Հայաստանում մրցույթը չհեռարձակվեց: Դրա համար չկարողացա, նախնական պլանավորածի համաձայն, Սոնա Շահգելդյանի հետ հանդես գալ զուգերգով: Այդպես զրկվեցի այդ իրավունքից, եւ իրենց որոշմամբ ու ընտրությամբ հանդես եկա իրենց ուզած արտիստի` IOWA խմբի երգչուհու հետ` Իգոր Նիկոլաեւի «Երկու աստղ» երգով: Ինձ չէր վախեցնում այդ փաստը, քանի որ այս երգի մեր գործիքավորումն ունեինք եւ մինչեւ ամենավերջին փորձը նրա հետ երգում էինք հենց մեր գործիքավորմամբ: Բայց ստացվեց, որ կա երկու տարբերակ, մեկը` IOWA խմբի ներկայացրած գործիքավորումն էր, որը որակվեց վատը` հենց մրցույթի կազմակերպիչների կողմից, եւ գիշերները աշխատելով ու գործիքավորելով` ունեինք մեր տարբերակը, որը մեզ համար կապահովեր բարձր գնահատականներ: Այն բոլորի հավանությանն արժանացավ, բայց խմբի երգչուհու քմահաճույքի պատճառով ստիպված երգեցինք իրենց խայտառակ գործիքավորմամբ: Դա դեռ քիչ էր, մրցույթի օրը նա բեմ էր բարձրացել ոչ սթափ վիճակում»: Ըստ Գրիգորի` խմբի երգչուհին պատճառաբանել է, որ խումբն ունի իր ձեռագիրը, հետեւաբար չեն կարող ուրիշ անհատի գործիքավորմամբ ներկայանալ. «Ինքներդ գիտեք ռուս «աստղերի»  քմահաճ պահվածքները: Եթե ես նրան ստիպեի երգել հայկական ֆոլկ երաժշտություն, որն իր ֆորմատից դուրս է ու չի կարող ճիշտ ներկայացնել, կհասկանայի, որ ես եմ սխալ: Բայց մենք արել էինք ամեն ինչ, որ ստացվի լավ ու իրենց շահերից էլ էր բխում, քանի որ շատ են քարկոծել խմբի երգչուհուն: Ռուսական մամուլը շատ էր խոսում, որ երգչուհին խայտառակեց ինքն իրեն, անհամեստություն թող չլինի, շատերն էին ասում, որ անհասկանալի է, թե ով է մրցույթին մասնակցող արտիստը` ես, թե՞ նա: Ես անընդհատ իրենց մեդիա դաշտի ուշադրության կենտրոնում էի, ու այս հարցադրումն էր ինձ ուղղվում, թե ինչո՞ւ այդպես ստացվեց…»:

Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Print Friendly
Facebook