Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ՃԿՈՒՆ ՄՏՔՈՎ ՀՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ

14.09.2015 | 10:49

Օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունում կայացած միջքաղաքային 47-րդ համահայկական խաղերի ժամանակ շախմատ մարզաձևում բացառիկ արդյունքներով և մրցակցող մասնակիցների դեմ տարած ջախջախիչ հաղթանակով, մայրաքաղաք Թեհրանը ներկայացնող 9-ամյա Դրո Նազարյանը գրավել է առաջին տեղը և արժանացել ոսկե մեդալի:

Իր բոլոր հանդիպումներում փոքրիկը միայն գրանցել է հաղթանակ՝ չունենալով անգամ ոչ ոքի արդյունք:

Փոքրիկ Դրոն շախմատով զբաղվում է դեռևս 4 տարեկանից և նման հաղթանակը փաստում է, որ նրան սպասվում են նորանոր հաջողություններ և լուսավոր ապագա:

Հուսանք, որ նման շնորհալի հայորդիները կփայլեն նաև Հայրենիքում և առիթ կհանդիսանան, որպեսզի նրանց շնորհիվ Հայոց դրոշը ծածանվի ամբողջ աշխարհում:

Print Friendly
Facebook