Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Բարև դպրոց 2015 բարեգործական ծրագիրը սկսում է իր աշխատանքները

10.08.2015 | 08:45

 Հարգելի ընթերցո’ղ,

Մեկնարկում է <<Բարև դպրոց 2015>> բարեգործական նախագիծը, որն արդեն 6-րդ տարին է ինչ օգնության ձեռք է մեկնում կարիքավոր ընտանիքների մանուկներին:

Այս տարի <<Բարև դպրոց 2015>> նախագծի մեջ ներառվել են ՀՀ Տավուշի մարզի շուրջ 25 սահմանամերձ գյուղերի դպրոցականները:

Նշենք, որ մեզ միանալ ցանկացողները պետք է ուղղակի կապվեն և փոխանցեն անհրաժեշտ գրենական պիտույքներ:

Մեզ հետ կարող են կապ հաստատել հետևյալ ֆեյսբուքյան էջի միջոցով` https://www.facebook.com/pages/aadam/222078894541258?ref=aymt_homepage_panel, ինչպես նաև զանգահարել 098 32 33 34 հեռախոսահամարով:

Նախագծի ընթացքում 60 անապահով ընտանիքի կհատկացվի նաև սննդե ծանրոցներ:

Առաջիկա օրերին կներկայացնենք aad.am կայքին միացած կազմակերպությունների և անհատների առաջին ցանկը…

Միացե’ք մեզ, միասին օգնե’նք գյուղերում ուսանող մեր հայրենակիցներին:

Facebook