Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կարճ ժամանակում հավաքված սննդե ծանրոցները հանձնվեցին ԼՂՀ-ում ծառայող զինվորներին

08.07.2015 | 07:03

Օրեր առաջ aad.am կայքը հանդես եկավ նախաձեռնությամբ` նվերներ ու սննդե ծանրոցներ փոխանցել ԼՂՀ մի շարք զորամասերում ծառայող զինվորներին: Սկզբում քննարկումներ ունեցանք ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի հետ, որից հետո ստեղծեցինք ճանապարհային քարտեզ և ուղևորվեցինք գեղատեսիլ ու Հայոց աշխարհի հաղթության օրրան` Արցախ:

Այս նախաձեռնության կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքների համար մեզ միացել էին`

իրավապաշտպան Նարե Արամյանը

ԵԵԿ Նորք-Մարաշ բաժանմունքի նախագահ Ռազմիկ Արմենակյանը

Բժիշկ Մարատ Զաքարյանը

Armo Couture ապրանքանիշը:

Մեր պատրաստած ծանրոցները հանձնել ենք`

Շուշիի N զորամաս

Խոջալուի N զորամաս

Նոր Կարմրավանի (Մարտակերտ) N զորամաս

Շնորհակալ ենք բոլոր շահագրգիռ անձանց ու կազմակերպություններին` նման նախաձեռնություններին սատար կանգնելու և ազգընտիր ու ազգահաճո գործերում միասնականություն, համախմբվածություն դրսևորելու համար:

Առանձնահատուկ շնորհակալ ենք ՀՀ պաշտպանության նախարարությանն ու ԼՂՀ պաշտպանական բանակին` նախաձեռնությունը ողջունելու, խորհուրդների և մեր առաքելությունը նպատակին հասցնելու համար…

P.S. Որոշ նկատառումներ հաշվի առնելով մենք մեր կատարած աշխատանքը չենք լուսանկարել, սակայն ներկայացնում ենք լուսանկարներ, որոնք կատարել ենք ճանապարհին…

Facebook