Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մեկնարկել է հաշմանդամների հանրապետական 13-րդ մարզական փառատոնը

09.06.2015 | 12:37

Այսօր՝ հունիսի 9-ին, մեկնարկել է «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում հաշմանդամների հանրապետական 13-րդ մարզական փառատոնը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ ավանդական դարձած այս փառատոնը հերթական անգամ անցկացնում է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» հասարակական կազմակերպությունը:

Հաշմանդամների մարզական փառատոնին մասնակցում են 14 տարեկանից բարձր շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնք ուժերն են չափելու շոու-դաուն, սեղանի թենիս, բասկետբոլ, շախմատ, լող, ծանրամարտ, բազկամարտ մարզաձևերում:
Հաշմանդամների մարզական փառատոնի շրջանակում հունիսի 10-ին անցկացվելու է հաշմանդամային սպորտի հիմնահարցերին նվիրված սեմինար-խորհրդակցություն, իսկ փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը կանցկացվեն հունիսի 11-ին:
Print Friendly
Facebook