Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Առաքել Միրզոյանի հանդիպումը Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան № 21 հիմնական դպրոցի աշակերտների հետ

30.04.2015 | 20:53

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Առաքել Միրզոյանն այցելել է Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան № 21 հիմնական դպրոց, հանդիպել աշակերտների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Հանդիպման սկզբում ցուցադրվել է տեսանյութ մարզիկի մարզական կենսագրության մասին, այնուհետև Առաքելն աշակերտներին պատմել է, որ մանկուց իր ամենամեծ երազանքն է եղել ունենալ մարզական մեծ ձեռքբերումներ, նվաճել Օլիմպիական ոսկե մեդալ ու այժմ մեծ խանդավառությամբ է հիշում Եվրոպայի առաջնության ժամանակ ունեցած հաղթանակ զգացումները:
Մարզիկը, պատասխանելով աշակերտների հարցերից մեկին, ասել է, որ սպորտում կարևոր է հաղթանակը, այլ ոչ թե միայն մասնակցությունը: Նա խոսել է նաև մարզիկների սննդակարգի կարևորության մասին, որը մեծապես օգնում է մրցումների ժամանակ նրանց քաշի պահպանմանը:
Հանդիպման ավարտին դպրոցի 7ա դասարանի աշակերտուհի Իննա Դավթյանը Առաքել Միրզոյանին հանձնել է իր ձեռքով պատրաստած յուրօրինակ նվերը:
Facebook