Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԿԱՐԱՊԻ ԼՃԻ ՋՐԻ ՍԱԿԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ 260 ԴՈԼԱՐԻ

15.04.2015 | 06:54

«Իրավունքը»  գրում է, որ արդեն անդրադարձել է ապրիլի 12-ին Երեւանի սրտում` Կարապի լճում, տեղի ունեցած Քանյե Ուեսթի համերգին, ով գրեթե 5 օր Հայաստանում լիցքավորվելուց հետո չէր կարող առանց լիցքաթափվելու հեռանալ: Մեր փեսան այնքան էր ոգեշնչվել Հայաստանով ու հայերով, որ ցանկություն էր հայտնել մենահամերգ ունենալ հենց Երեւանի սրտում` Կարապի լճում: Ի դեպ, չմոռանանք, որ Ուեսթի այդպիսի համերգներն արժեն միլիոնավոր դոլարներ, բայց միլիոններ «արժեցող»` 21 Գրեմմիի մրցանակակիր երգիչը Կարապի լճում երգեց անվճար եւ մեկ ժամով պարգեւեց այնքան ուրախություն ու դրական լիցքեր, որ շատերը ստացած դրական լիցքերից ամբողջ գիշեր չկարողացան քնել: Բայց ինչ գերաստղ` առանց անակնկալների. Քանյե Ուեսթը համերգի ընթացքում բազմահազար հանդիսատեսին անակնկալ մատուցելու համար ցատկեց ջուրը: Նրան հետեւեցին բազմաթիվ երկրպագուներ, որից հետո համերգն ընդհատվեց: Հուսանք, որ լճում կարապների բացակայությունը չէր պատճառը, ու այսուհետ լիճը չի վերանվանվի Քանյե Ուեսթի անվան: Համաշխարհային ճանաչում վայելող մեգաաստղի այս քայլը, սակայն բարձրացրել է Կարապի լճի ջրի գինը: Համերգից հետո Քանյեի հայաստանյան երկրպագուներից մեկը Twitter-յան էջում գրել է. «Վաճառում եմ Կարապի լճի ջուրը: Քանյեի մարմինը դիպչել է այս ջրին»: Ebay-ում նույնպես շարունակվում է Կարապի լճից վերցված ջրի վաճառքը: Ջրի սկզբնական արժեքը 10 դոլար էր, ապա` 100, իսկ այս երկու օրերի ընթացքում արժեքն արդեն դարձել է 256 դոլար:

ԿԱՐԱՊԻ ԼԻՃԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ, ՋՈՒՐԸ` ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ

Մինչ ջրի արժեքի սակարկումները դեռեւս շարունակվում են, եւ քանի որ Կարապի լիճը պատկանում է Երեւանի քաղաքապետարանին, «Իրավունքը» դիմեց վերոնշյալ կառույցին` պարզելու` որքանով է այն համարվում օրինական վաճառք, եւ ինչպես են վերաբերվում տվյալ երեւույթին: Երեւանի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի վարչության պետի տեղեկալ ԱՐԹՈՒՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ հարցը լսելուն պես կատակեց. «Հուսամ, որ այս հարցը չի հնչեցվում Փանջունու անկյունի համար, որովհետեւ հարցը բնույթով ու տեսակով սազական է հենց թերթի այդ խորագրին»,- ասաց Ա. Սարուխանյանն ու հարցը լրջացնելով շարունակեց, որ, ճիշտ է, Կարապի լիճը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության տակ, բայց դա չի նշանակում, որ ջուրն ինչ-որ մեկի սեփականությունն է.

Եթե ավելի լուրջ, ապա ցանկացած քաղաքացի իրավունք ունի սոցիալական ցանցերում կամ հրապարակայնորեն հայտարարել իրեն պատկանող այս կամ այն իրի վաճառքի մասին: Ճիշտ այդպես էլ մարդիկ կարող են հայտարարել, ինչպես եւ անում են, Կարապի լճից վերցրած ջրի վաճառքի մասին: Նույն հաջողությամբ, վաղը կարող են հայտարարել Զանգու գետից վերցրած ջուրը վաճառելու մասին: Կամ էլ հարակից անտառներից քաղած խոտաբույսերը ու ծաղիկները վաճառելու մասին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook