Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




ԻՆՉՈ՞Ւ ՄԱՍՆԱՏՎԵՑ «32 ԱՏԱՄԸ»

30.03.2015 | 20:26

<<Իրավունք>> թերթն անդրադարձել է <<32 ատամ>> ակումբի վերջին ժամանակներում ունեցած <<լռությանը>>:

Թատերական գործիչների մասնագիտական տոնի առթիվ «Իրավունքը» «Ուղիղ կապ» խորագրի ներքո այս անգամ հյուրընկալել էր «32 ատամ» ակումբի գլխավոր պրոդյուսեր, «32» թատրոնի դերասան, բեմադրիչ, ռեժիսոր ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻՆ:  Հյուրը մեկ ժամվա ընթացքում սիրով պատասխանել է ընթերցողների հեռախոսազանգերին ու ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:

Կմեկնաբանե՞ք «32 ատամի» մասնատումը. ի՞նչ վեճ է տեղի ունեցել ձեր միջեւ: Տարբեր ժամանակահատվածներում համացանցում խոսվում էր այդ մասին, սակայն հստակ պարզաբանում չկար:

– Սա ամենաշատ տրվող հարցն է մեր կյանքում: Կրկնեմ` ունեցել ենք տարաձայնություն գեղագիտական եւ մեր ապագա անելիքների առումով, որի պատճառով էլ գնացել ենք այդ քայլին: Ինչ էլ եղել է մեր անձնական հարաբերությունների մեջ, բնականաբար, դա երբեք չի կարող հանրային դառնալ, որը նորմալ է:

Իսկ շփում կա՞ հիմա ձեր եւ Vitamin-ի տղաների միջեւ, որովհետեւ կարծիք էր ստեղծվել, որ Դուք վիճել եք, սակայն անցյալ տարի` «Եվրատեսիլից» առաջ, Vitamin-ի Արամ MP3-ին նվիրված հաղորդումներից մեկում ներկա էր «32 ատամի»-ի ողջ կազմը, այդ թվում եւ Դուք:

– Մեր երազանքն էր դա` դեռեւս 2007 թվականից, երբ Արամը «Երկու աստղ» նախագծում մասնակցում էր, ու մենք էլ օգնում էինք: Այն օրերից ինքս էլ ասում էի` Արամ, դու մի օր գնալու ես«Եվրատեսիլ»: Ու եկավ մի օր, որ Արամը գնաց «Եվրատեսիլ», կապ չունի` մեր հե՞տ գնաց, թե` մենակ, փաստացի, իմ երազանքն ու իմ ցանկությունն իրականացավ, եւ իմ այնտեղ չհայտնվելը, ուղղակի, բացատրություն չէր ունենա:

Այդ թողարկումից հետո հեռուստադիտողները հույս ունեին, որ Ձեզ կրկին կտեսնեն միասին: Հնարավո՞ր է դա: Մենք բոլորս էլ ուզում ենք տեսնել առաջվա որակյալ եւ ճաշակով հումորը:

– Իհարկե, մենք բաց ռեժիմով աշխատում ենք բոլորի հետ, այդ թվում` նաեւ մեր ընկերների…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ                                                 

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» այսօրվա համարում:

Print Friendly
Facebook