Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Կայացել է ՀՀ անկախության 23-րդ ամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը

23.09.2014 | 05:36

 Սեպտեմբերի 20-21-ը Երևանի  «Դինամո» մարզահամալիրում կայացել է ՀՀ անկախության 23-րդամյակին նվիրված սուսերամարտի երիտասարդական միջազգային մրցաշարը, որին մասնակցումէին մոտ 100 սուսերամարտիկ ու սուսերամարտուհի՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից ևԱՄՆ-ից:

Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին, որին ներկաէին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայաստանի ազգայինօլիմպիական կոմիտեի, Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի, Վրաստանի սուսերամարտիֆեդերացիայի ներկայացուցիչներ և այլ պատվավոր հյուրեր:

Մրցաշարը կազմակերպվել և անցկացվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերինախարարության և Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի համագործակցության շնորհիվ: Նշենք, որՀայաստանում մարզաձևի զարգացման համար Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիանՍուսերամարտի միջազգային ֆեդերացիայից ստացել է սուսերամարտի մասնագիտականմարզագույք, ինչն իր հերթին նպաստելու է միջազգային մրցաշարերը կազմակերպելու ևանցկացնելու գործին:

Ճկասուսեր տղաների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ ԼուկաԳագանիձեն, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի ԱլբերտԳրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկանմարզադպրոցը ներկայացնող Էմիլ Դանիելյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկ երրորդ տեղը՝ Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը ներկայացնող ՊարգևՍտեփանյանը (անձնական մարզիչ՝ Հարություն Տիգրանյան) և Վրաստանը ներկայացնող ԳեորգիԳելաշվիլին:

Ճկասուսեր աղջիկների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչԹեոնա Գոգլիձեն, երկրորդ տեղը զբաղեցրել է Վրաստանը ներկայացնող Մարիա Ցուխիշվիլին, իսկ երրորդ տեղը՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Արինա Կարավաևան և սուսերամարտի «Քեթրին»ակումբը ներկայացնող Արփինե Աթոյանը (անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան):

Խոցասուսեր տղաների մրցապայքարում առաջին տեղը գրավել է Ռուսաստանիներկայացուցիչ  Վյաչեսլավ Բարոևը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Արաբկիր վարչականշրջանի Ալբերտ Գրիգորյանի անվան օլիմպիական հերթափոխի սուսերամարտի մանկապատանեկանմարզադպրոցը ներկայացնող Մանվել Հովհաննիսյանը (անձնական մարզիչ՝ Սամվել Գրիգորյան), իսկերրորդ տեղը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Պոլ Ստեֆան Էվարտը  և Վրաստանը ներկայացնող ԻրակլիՊատսցխավան:

Խոցասուսեր աղջիկների պայքարում առաջին տեղը գրավել է Վրաստանի ներկայացուցիչ ՄարիաԶակրիչենկոն, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Զապորիվաննայան,իսկ երրորդ տեղը՝ սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող Էմմա Պողոսովան(անձնական մարզիչ՝ Արտաշ Մադոյան) և Վրաստանի ներկայացուցիչ Անն Բիբիչաձեն:

Facebook