Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




Մոդել-դերասան Դավիթ Ղարիբյան. «ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅՈՒՄ ԱՐԺԱՆՎՈՒՅՆՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

16.09.2014 | 06:53

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, մոդել Դավիթ Ղարիբյանը ներկայացնում է Հայաստանը «Mister FB universe» մրցույթում եւ արդեն իսկ մեկնարկել է առաջին փուլը: Մրցույթի անցկացման մանրամասների ու հայաստանյան մասնակցության վերաբերյալ AAD.AM-ը զրուցեց արդեն իսկ Հայաստան «Միստեր Ֆեյսբուք 2014» տիտղոսին արժանացած Դ.Ղարիբյանի հետ:

– Ի՞նչ կտա Դավիթ Ղարիբյանին «Միստեր Ֆեյսբուք 2014» միջազգային մրցույթին իր մասնակցությունը:

– Երեք տարի շարունակ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթի ակտիվ քվեարկողներից մեկն եմ եղել` հօգուտ մեր հայ մասնակիցների: Իսկ այս տարվա մրցույթին ես եմ առաջադրվել կազմակերպիչների կողմից և տվել իմ համաձայնությունը: Հուսով եմ` «Միստեր Ֆեյսբուքին» մասնակցության շնորհիվ ես կծանոթանամ նոր սերնդի մրցույթների առանձնահատկություններին: Մասնագիտական հմտություններին, կազմակերպման մեխանիզմներին: Ինչու չէ նաև այն կնպաստի իմ գործունեությանը հետևող միջազգային հանրության շրջանակների ընդլայնմանը:

– Ի՞նչ փուլերով է անցկացվելու մրցույթը:

Այժմ մրցույթին մասնակցում են 111 երկրներից ընտրված Միստերները: Առաջին փուլը հաղթահարելուց հետո` ընտրված 50 լավագույները կմրցեն միմյանց հետ: Իսկ 50 լավագույնների ընտրությունը լինելու է հետևյալ կերպ. նախ 25 մասնակից ընտրվելու է մրցույթի պաշտոնական կայքով (http://www.missmister.info/) իրականացվող քվեարկությամբ, որտեղ պետք է պարտադիր գրանցվել, այնուհետև քվեարկել ձեր նախընտրած մասնակցի օգտնին: 15 մասնակից ընտրվելու է, ըստ «Միստեր FB 2014» ֆեյսբուքյան պաշտոնական էջում քվեարկված «լայքերի», իսկ10 մասնակից ընտրվելու է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, ովքեր կքվեարկեն մասնակիցների նկարների օգտին:

– Ի վերջո, որքանո՞վ է իրատեսական, որ այս մրցույթում Հայաստանը հաջողություն կունենա:

– Կանխագուշակումներ չեմ սիրում անել, ասում են` անշնորհակալ գործ է: Բայց ջանք չեմ խնայում արժանվույնս ներկայացնելու մեր երկիրը:

Մաղթելով փայլուն հաղթանակ Դ.Ղարիբյանին` կոչ ենք անում ազգովի քվեարկել նրա օգտին, չէ՞ որ կրկին Հայաստանի անունն է հնչելու միջազգային մրցույթում ու հայ մոդելի հաղթանակը, նաև բոլորիս հաղթանակն է դառնալու: Իսկ քվեարկել կարող եք ընդամենը «լայքելով» մրցույթին ներկայացված նկարը հետեւյալ հղումով.

https://www.facebook.com/misterfacebuniverse/photos/a.851886618168285.1073741843.373049142718704/852728858084061/?type=3&theater

Նյութը` AAD.AM-Ի

Print Friendly
Facebook