Պաշտոնական լրահոս

Քաղաքականություն

Կրթական միջոցառումներ

Հարցազրույց

Մշակույթ

Սպորտ

Լուսանկարիչներ

Մեր Նախագծերը

Հասարակություն

Բարեգործություններ




«Իրավունք». «ՍՊԻՏԱԿ ԱՐՋԻՆ ՔՆԻՑ ՉԻ՛ ԿԱՐԵԼԻ ՀԱՆԵԼ, ՀԻՄԱ ՀԱՆԵԼ ԵՆ ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ»

10.09.2014 | 06:07

«Իրավունք» թերթը գրում է.

Այս ամառ ադրբեջանական զինված ուժերը որոշեցին հիշեցնել իրենց մասին հայադրբեջանական սահմանագծում, սակայն երբ ՀՀ Պաշտպանության նախարարը թշնամուն պատժելու խնդիր դրեց, իրավիճակը կտրուկ փոխվեց հօգուտ հայերիս: Հուլիսի 31-ի գիշերը բարի չէր Ասկերանի սահմանապահ դիրքերին մոտ ականապատման փորձ անող հակառակորդի սակրավորների համար:

Ինչ խոսք, եթե աջակցող խմբի մասնակցությունը չլիներ, դժվար թե, մեր հետախուզական ստորաբաժանման խմբին հաջողվեր այդպիսի փայլուն գործողություն իրականացնել թշամու դեմ, ի դեպ, առանց որեւէ զոհ ունենալու: Այս մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը մեր սպայի հետ, ում անունազգանունը թողնում ենք անհայտ.

-Ես գործողություններին աջակցել եմ հիմնականում գնդացիրով, որպեսզի մեր տղաները հաջող իրենց խնդիրը կատարեն ու դուրս գան: Արդյունքում,  ինչպես մեր զորամասի հրամանատարը հրամայել է, այդպես էլ մեր խնդիրը կատարել ենք ու մեր տղերքը առանց խոչընդոտի հասել են մեր խրամատ:

Ի վերջո, ո՞րն էր մեր հաջողության գրավականը:

– Մեր կազմակերպվածությունը, մեր ղեկավարության հմուտ գործողությունները… Ճիշտն ասած, հակառակորդն ինքն իրեն թույլ տվեց, որպեսզի մենք այդ քայլին դիմենք: Դե հիմա էլ հակառակորդը ինչպես կարող է, թող դիմանա: Մենք վատ բան չենք անում, մենք մեր տղերքի շնորքով, մեր տղերքի արյունով ձեռք բերածը պահպանելու համար ենք անում ու անելու ենք: Մեզ պետք չէր խանգարել, ինչպես ասում են, սպիտակ արջին քնից չի կարելի հանել, հիմա հանել են թող պատասխան տան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Առավել մանրամասն կարդացե՛ք այսօրվա տպագիր «Իրավունք»-ում:

Print Friendly
Facebook